Վարչապետից պահանջում ենք հանդես գալ իրավիճակի հստակ գնահատականով և տեղեկացնել կատարելիք քայլերի մասին. հայտարարություն
ՔԱՂԱՔԱԿԱՆԱզգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իշխանություններից պահանջում է ճշմարիտ պաշտոնական տեղեկատվության տրամադրել լայն հանրությանը ճկատում տիրող իրավիճակի վերաբերյալ:
«Պարզաբանման պահանջ ՀՀ իշխանությանը
Ժամ առ ժամ իրարամերժ և խիստ մտահոգիչ լուրեր են գալիս Արցախից՝ հատկապես Շուշի և Ստեփանակերտ քաղաքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ:
Ստեղծված անորոշ կացության մեջ հույժ կարևոր ենք համարում ճշմարիտ պաշտոնական տեղեկատվության տրամադրումը լայն հանրությանը:
Ըստ այդմ՝ ի դեմս ՀՀ իշխանության՝ ՀՀ վարչապետից պահանջում ենք հանդես գալ իրավիճակի հստակ գնահատականով և տեղեկացնել կատարելիք քայլերի մասին»,-ասված է հայտարարությունում:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



