Ալիևը ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի մասին ակտիվ գրաֆիկով զեկուցում է Էրդողանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ զեկուցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հուրիեթ»-ը հայտնում է, որ Թուրքիայի նախագահը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ Մարաշի 7-րդ համագումարի ընթացքում ունեցած ելույթում հայտնել է Ադրբեջանի նախագահի հետ ունեցած զրույցի մասին, որում վերջինս մանրամասներ է ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին:
Իր ելույթում Էրդողանը հայտնել է, որ զրուցել է Ադրբեջանի նախագահի հետ՝ տեղեկանալու Լեռնային Ղարաբաղում զարգացումների մասին: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իլհամ Ալիևից դրական զարգացումների մասին է լսել, ինչը իրեն երջանկացրել է:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



