Ֆրանսիացի պատգամավորները դիմել են Մակրոնին՝ կոչ անելով ճանաչել Արցախի անկախությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի Ազգային ժողովի 39 պատգամավոր դիմել են նախագահ Էմանուել Մակրոնին՝ կոչ անելով Արցախի հարցում չեզոքություն չցուցաբերել և ճանաչել Արցախի անկախությունը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Գի Տեսիենը:
Պատգամավորները նախագահին ուղղված իրենց կոչում ընդգծել են, որ միայն միջազգային ճանաչումը, ինչպես Կոսովոյի դեպքում, թույլ կտա Արցախին դուրս գալ այն գոտուց, որը թույլ չի տալիս ստանալ միջազգային, հումանիտար աջակցություն:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



