Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այ­սօր ար­դեն Ար­ցա­խում կան բնա­պահ­պա­նա­կան լուրջ խնդիր­ներ»․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախա-ադրբեջանական պատերազմը տեղափոխվել է նաև բնապահպանական ճակատ։ Մի կողմից` հակառակորդն օգտագործեց ֆոսֆորային զենք, մյուս կողմից` ականատես ենք լինում անտառների հրդեհմանը։ Ակնհայտ է, որ այս ամենն ունենալու է երկարատև ազդեցություն: Այնինչ, հերթական անգամ լուռ է միջազգային հանրությունը: Ահազանգելով Արցախում տեղի ունեցող էկոցիդի մասին, դատապարտելով ֆոսֆորային զինամթերքի օգտագործումն Ադրբեջանի կողմից՝ հայաստանյան 50 կազմակերպություններ օրերս դիմել էին միջազգային բնապահպանական 100 կառույցի: Բայց, կարծես թե, այս դեպքում էլ գործ ունենք քար լռության հետ։ Բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է՝ բնապահպանական հզոր «բանակի» կողմից նամակ է հղվել միջազգային բնապահպանական կառույցներին։

«Իրենց պատասխանը հետևյալն է՝ դատապարտում են ֆոսֆորային զենքի կիրառումը, համարում դա անընդունելի՝ նշելով, որ դա կարող է հանգեցնել բնապահպանական խնդիրների։ Սա բնապահպանական կազմակերպություններից մեկի պատասխանի կարճ ամփոփումն է։ Մնացած կազմակերպություններից կոչեր, հորդորներ են ստացվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ադամյանը։ Նշում է՝ այսօր արդեն Արցախում կան բնապահպանական շատ լուրջ խնդիրներ։ «Բացի ֆոսֆորային զենքի կիրառումը, բոլոր զինամթերքները, որոնցից շատերին ծանոթ էլ չենք, քանի որ դրա փորձագետը չենք, մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին: Դրանք ժամանակակից զինամիջոցներ են՝ հրետանի, ականներ և այլն։ Մենք չգիտենք, թե այդ զինամթերքից շատերն ինչպիսի նյութեր են պարունակում։

Բայց ակնհայտ է մեկ բան՝ պատերազմի առաջացումն այդ տարածքում կարող է բերել բնապահպանական խնդիրների։ Արցախում ունենք հրաշալի բնություն, կան էնդեմիկ շատ բուսատեսակներ, Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ, կա հովազի խնդիրը։ Այս կենդանատեսակները հեռանալու են Արցախից, և մենք կարող ենք նրանց, օրինակ՝ մեկ տասնամյակ չտեսնել, սա արդեն խնդիր է։ Վերականգնումը բավականին բարդ գործընթաց է։ Բացի դա, պատերազմները շատ լուրջ ազդեցություն ունեն կլիմայական փոփոխությունների վրա։ Մթնոլորտ են արտանետվում տարբեր տեսակի թունավոր գազեր, որոնք լուրջ ազդեցություն կարող են ունենալ մթնոլորտի վրա, ավելին՝ արդեն ունեն։ Այս ամենին գումարած թշնամին կիրառել է ֆոսֆորային զենք։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում։

Ֆոսֆորից պատրաստված զենքն իր ճանապարհին ամեն ինչ այրում է, արտանետում է շատ թունավոր նյութեր, որոնք անցնում են մարդու շնչառական օրգաններ, առաջացնում են արտաքին ու ներքին այրվածքներ, թունավորումներ և հանգեցնում մահվան։ Այն իր ճանապարհին ոչնչացնում է թե՛ մարդկանց, թե՛ բուսական աշխարհը, թե՛ կենդանիներին»,-նշում է մեր զրուցակիցը։ Իսկ հիմա այն մասին, թե ինչո՞ւ աշխարհը լուրջ արձագանք չի տալիս այդ ամենին։ «Մենք ունենք քաղաքական գործոն։ ՆԱՏՕ-ն, որի անդամն է Թուրքիան, դատապարտեց այն, ինչ տեղի է ունենում Արցախում, բայց միայն այդքանը։ Միջազգային տարբեր կառույցներ, այսպես թե այնպես, առնչություն ունեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, և իրենց երկրների վարած քաղաքականությունն էլ իրենց թույլ չի տալիս անդրադառնալ մեր խնդիրներին։

Եթե ՄԱԿ-ը, ՅՈւՆԻՍԵՖ-ը և այլ կազմակերպություններ լուռ են այս պատերազմի ընթացքում, ապա պետք էր ակնկալել, որ բոլոր այն կազմակերպությունների արձագանքը, որոնք սնվում են իրենց երկրներից և ներկայացնում են այդ երկրները, իմիջիայլոց էր լինելու։ Այդ կազմակերպությունները կարող էին դիմել իրենց կառավարություններին և ֆինանսական այն ընկերություններին, որոնք ինչ-որ չափով սնում են Թուրքիայում գործող որևէ կազմակերպության, պրեսինգի դիմել, բայց իրենք դա չեն անում և չեն էլ անի»,-ընդգծում է բնապահպանը։ Ադամյանը նշում է՝ կա ևս մեկ կարևոր հարց, որին կառավարությունը, կարծես թե, շատ մեծ ուշադրություն չի դարձնում։ «Դա դիերի առկայությունն է պատերազմական տարածքում և այն, որ կենդանիները հնարավոր է սնվեն դրանցով, մոտենան դիերին, և միայն դա բավարար է, որ մեզ մոտ վարակ տարածվի։

Օրերս լսել եմ մի մեկնաբանություն, որն ինձ զարմացրել է։ Առնվազն տարօրինակ է, որ մարդիկ, որոնք կոչված են զբաղվելու այս խնդրով, նշում են՝ այս խնդիրն իրենից մեծ վտանգ չի ներկայացնում։ Մինչդեռ սա և՛ բնապահպանական, և՛ առողջապահական աղետ է, մեր բախտը բերել է, որ ներկայումս ունենք ջերմաստիճանի անկում։ Դիերին կարող են մոտենալ ոչ միայն խոզերը, այլ նաև կրծողները, որոնք առաջին հերթին ժանտախտի տարածողներն են, թռչունները, միջատները և այլ կենդանիներ, որոնց միջոցով ժանտախտը կարող է տարածվել։ Պետք է սա հասկանալ, և մարդիկ, որոնք այս խնդրին ըստ պատշաճի չեն վերաբերվում, վաղը պատասխանատվության են ենթարկվելու։

Ես կոչ եմ անում թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի պատկան մարմիններին այս խնդրին ուշադրություն դարձնել, այն միանգամից գլուխ չի բարձրացնելու, այլ ժամանակի ընթացքում։ Ի վերջո, պատերազմի ավարտից հետո մարդիկ վերադառնալու են տուն, և դիերի ուշ հավաքումը լրջագույն խնդիրներ կառաջացնի»,- ասում է Ադամյանը։ Ընդգծում է՝ պատերազմը չէ, որ մեր երկրում առաջացրել է բնապահպանական խնդիրներ, դրանք եղել են, ուղղակի այս օրերին սրվել են։ «Մեր երկրում բնապահպանական խնդիրները սարսափելի վիճակում են։ Եթե մենք ցանկանում ենք, որ դրանք լուծվեն, ուրեմն մեր կառավարման ոլորտում, այնտեղ, որտեղ քննարկվում են բնապահպանական խնդիրները և փորձում են գտնել դրանց լուծումները, պետք է լինեն հայրենասեր, բնության մասին մտածող մարդիկ։ Բնապահպանության ոլորտը չպետք է քաղաքականացվի։ Այդ ոլորտի ղեկին պետք է լինեն հայրենասեր մարդիկ։

Այսքան տարվա մեջ նման մարդիկ չեն եղել։ Շարունակվում է նույն քաղաքականությունը։ Եթե այսպես շարունակվի, և բնապահպանության ոլորտում մենք չպաշտպանենք մեր շահերը, մի օր կկորցնենք մեր հայրենիքը, չենք ունենա շրջակա առողջ միջավայր։ Միջազգային կազմակերպությունները, որոնք այսօր երես են թեքել մեր երկրից, ժամանակին հսկայական գումարներ են տրամադրել Հայաստանին, ինչը մսխվել է, չի օգտագործվել ի նպաստ երկրի։ Ինչո՞ւ նրանք չեն պահանջել հաշվետվություններ, թե ինչի վրա են այդ գումարները ծախսվել։ Խելքներս պետք է գլուխներս հավաքենք բոլոր ոլորտներում, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում, այս գզվռտոցը պետք է անցնի, եթե չանցավ, մենք մեր երկիրը կկորցնենք»,-եզրափակում է բնապահպան Սիլվա Ադամյանը։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բահամյան կղզիներում 12-ամյա ամերիկացու վրա շնաձուկ է հարձակվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Լաս Վեգասում ԴՆԹ-վերլուծության նոր տեխնոլոգիաների շնորհիվ 20 տարվա վաղեմության դաժան սպանություն է բացահայտվել ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի,Հունաստանի բարձրաստիճան զինվորականներ հետևել են «Արծիվ գործընկեր 2026»-ի ընթացքին Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի. հրդեհը մարվել է ԵՄ-ն նոր ներդրումային նախաձեռնություն է մեկնարկում Կենտրոնական Ասիայում Ռուսաստանում տարեկան գնաճը հասել է 5,82 տոկոսի Հունիսի 25-ին, 26-ին և 29-ին լույս չի լինելու Հյուսիսային Կալիֆոռնիայում տեղի է ունեցել վերջին գրեթե 90 տարվա ամենաուժեղ երկրաշարժը ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել Մեկ օրում Հորմուզով անցել է շուրջ 72 նավ. Ռայթ Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապшլվել Ի՞նչ եղանակ է սպասվելու հունիսի 25-ից 29-ին Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց ԱԱ-2026․ Բոսնիա-Հերցեգովինայի եւ Կատարի մեկնարկային կազմերը Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱկնալիճում բախվել են «Kia Sorento»-ն, «Opel»-ը և «Mitsubishi Pickup»-ը Ավետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանԱջափնյակում բացվել է ընտանի շների համար նախատեսված զբոսայգին Երբ ասում ենք «բացել նեղուցները», նկատի ունենք, որ նեղուցները պետք է անվճար լինեն․ Ռուբիոն՝ Հորմուզի նեղուցի մասին Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի 44-օրյա պատերազմում նահատակված Հայկազ Մկրտչյանի դիմանկարը մաքրել են ՀՊՏՀ գետնանցման պատից ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում Թմրամիջոցների անօրինական շրջանառության հերթական դեպքերը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸՊուտինը Ժուկովսկիում զննել է ռուսական նորագույն ինքնաթիռները Կոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքԱմառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համարՆոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսՈւժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Հունիսի 25-ին՝ ժամը 21:00-ից մինչև 22։00-ն, հարկային էլեկտրոնային համակարգերն անհասանելի կլինեն. ՊԵԿ Մեսի. Աստծուց եւս մեկ առաջնության մասին խնդրելը չափից շատ կլիներ Հայաստանում և նախկինում օկnւպացված տարածքներում ադրբեջանական մշակութային ժառանգության nչնչացման ֆոնին «հայոց մշակութային և կրոնական ժառանգության» վերաբերյալ Ֆրանսիայի պնդումները աբսուրդային են. Ադրբեջանի ԱԳՆ Մոլդովան և Հայաստանը դառնում են ռուսաֆոբիայի օջախներ, ինչպես Ուկրաինան․ Մեդվեդեւ Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ խախտման դեպքում կլինի տուգանք և միավորի կորուստ Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև տարածաշրջանային խաղաղության առանձին բանակցություններ տեղի կունենան Երևանում չինացի աղջիկ է անհետ կորել․ ընտանիքը հունիսի 22-ից չի կարողանում կապ հաստատել նրա հետ Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատվածի երթևեկություն է ժամանակավորապես փակվելու Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովՍկանդալ սկանդալի վրա, կոռուպցիա կոռուպցիայի վրա․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Միջազգային քրեական դատարանի մասին Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՇուրջ 6 ամիս Երևանում փակ կլինի Արին Բերդ-Արցախի պողոտա խաչմերուկի մի հատվածը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎթար Գողթ գյուղում. «Nissan»-ը բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս«Բարսելոնան» շնորհավորել է Մեսիին «Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է Ալիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան