Կատալոնական Բերգա քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿատալոնական Բերգա քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Բարսելոնայի Հայկական մշակութային միությունը:
«Քաղաքային խորհրդի լիագումար նիստը՝ Բարսելոնայի Հայկական մշակութային միության առաջարկով՝ ձայների մեծամասնությամբ ընդունել և ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և տարածքային ինքնիշխանությունը»,- ասված է հաղորդագրությունում:
Բերգա քաղաքը Իսպանիայի Կատալոնիա երկրամասում է և ունի շուրջ 17 հազար բնակչություն:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



