Երևան, 10.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ-ն պետք է ճանաչի Արցախի անկախությունը, իսկ Արցախի ԱԺ-ն պետք է դիմի ՌԴ-ին միանալու համար. Հրանտ Բագրատյան. Hayeli.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ձեւավորվել է «Ճանաչիր Արցախը» շարժում, որը ղեկավարում է ռուսաստանաբնակ մեր հայրենակից, գործարար Ռուբեն Վարդանյանը: Կարծիք հայտնելու համար նման մի նամակ էլ ուղարկվել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին: Նրան մի քանի հարց է ուղղել hayeli.am-ը՝ պարզելու համար, թե ինչ կարծիք ունի եւ ինչ է տալու այն մեզ:

«Ինձ դիմել է Նունե Ալեքյանը, ես նամակին անմիջապես դրական պատասխան եմ տվել, բայց միեւնույն ժամանակ նրան զգուշացրել եմ՝ մինչեւ, որ մենք ստորագրություններ կհավաքենք, առաջին հերթին անհրաժեշտ է, որ Հայաստանը ճանաչի Արցախը, եւ եթե Հայաստանը ճանաչած լիներ, հնարավոր է, որ Ֆրանսիայի խորհրդարանը նույնպես ճանաչած լիներ: Անհնար է, որ Հայաստանը չճանաչի, ու որեւէ երկիր ճանաչի Արցախը: Այս տեսանկյունից ինձ մոտ զարմանք է առաջացել՝ ինչպես Ռուբեն Վարդանյանը եւ իր խումբը՝ Նունե Ալեքյան, Նուբար Աֆեյան, միթե՞ սա չեն հասկանում»,- ասել է ՀՀ նախկին վարչապետը:

Իսկ ինչ է տալու այն մեզ այս փուլում հարցին, պատասխանել է. «Այս փուլում գոնե, առնվազն 5-6 երկիր կճանաչեին Արցախի անկախությունը, քանի որ Հայաստանն արդեն ճանաչել էր»: «Մինսկի խմբի համանախագահների հետ իմ շփումներից պարզ է դարձել՝ նրանք ասում են՝ կամ պետք է Արցախը անկախ պետություն լինի, կամ պետք է լինի Ադրբեջանի կազմում, երրորդ ճանապարհ չկա. Ադրբեջանի կազմում հայերը այնտեղ չեն ապրելու»,- շարունակել է պարոն Բագրատյանը:

«Ադրբեջանն այս հարձակումով կարմիր գիծն անցավ, այլեւ կամուրջներ չկան»,- շարունակել է նա:

Այս փուլում արդեն արցախցիների գոյության հարցն է, ի՞նչ պետք է անի Արցախի խորհրդարանը, գուցե Հայաստանի ճանաչելուց հետո Արցախի ԱԺ-ն դիմի Ռուսաստանին միավորվելու համար հարցին, պատասխանել է. «Դա նույնպես պետք է անեն, Արցախի ԱԺ-ն պետք է դիմի Ռուսաստանին ՌԴ-ի կազմի մեջ մտնելու համար, դա արդեն Արցախի խորհրդարանի գործն է»:

Իսկ Հայաստանի իշխանությունները համաձայնություն կտա՞ն. «ՀՀ իշխանությունները լավ կլիներ կառավարեին, նրանք չեն անում այդ ադեկվատ քայլը եւ դա էլ առաջ է բերում երրորդ հարցը՝ առնվազն պետք է տեղի ունենա կառավարության հրաժարականը, ստեղծվի ռազմական կոմիտե, որը կղեկավարի հանրապետությունը»: Դիտարկմանը, թե արդյո՞ք դրա համար նախադրյալներ կան, Բագրատյանն ընդգծել է. «Նախադրյալը ո՞րն է, դա միական ճանապարհն է, որ կարող ենք փրկվել, ի՞նչ նախադրյալ»:

Ընդդիմադիր ուժերը հավաքվում են, ինչ-որ բաներ են քննարկում, կոնկրետ քայլեր կա՞ն. «Չեմ ուզում ոչինչ խոսել»:

Բեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմռան ավարտին մնացել է 21 օր․ այլևս մի´ հետաձգեք ամառըԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՀորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն աշնանըԳելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Ներկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանԼեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին Փաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Պենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջը ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի գոլֆ-ակումբի մոտ կալանել են երկու ինքնաթիռ «Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը Երբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված2 բրոնզ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք Ֆիլիպիններում մուսսոնի և արևադարձային ցիկլոնների պատճառով զnhվել է 13 մարդ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Որտե՞ղ են հայերը կորցնում ամենաշատ գումարը․ 5 սխալ, որոնք անում են շատերըԱԺ-ն ընդունեց Էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը. Ռուբեն Ռուբինյան Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ինձ հետ կապ չի հաստատվել․ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Բաքու կանանց այցի կազմակերպման մասին Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Որ դեղերը չի կարելի խմել նույն օրը․ վտանգավոր սխալներ, որոնք կարող են անգամ մահ առաջացնել Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանՆար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ընդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա Կոստանյան