Քեյթ Միդլթոնն առաջին անգամ կրել է արքայադուստր Դիանայի հայտնի թագը․ լուսանկարներ
ՖՈՏՈՔեմբրիջի դքսուհի Քեթրին Միդլթոնն առաջին անգամ կրել է վաղամեռիկ սկեսրոջ՝ արքայադուստր Դիանայի հայտնի թագը:

Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, Միդլթոնն ամուսնու՝ արրքայազն Ուիլյամի հետ այդ թագով ներկա է եղել Բուքինգհեմյան պալատում դիվանագիտական ընդունելությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Եղիսաբեթ II թագուհին, այլ կարեւոր հյուրեր։

Այս հանրահայտ «Սիրո հանգույցներ» թագը ստեղծվել է 1913թվականին։ Եղիսաբեթ II-ը ժառանգել է իր տատիկից՝ Մարիա թագուհուց, եւ 1981թ. արքայազն Չարլզի եւ արքայադուստր Դիանայի հարսանիքին այն նվիրել է Դիանային՝ իբրեւ հարսանիքի նվեր: Դիանան էլ իր հերթին այդ թագն առաջին անգամ կրել է 1981թ. նոյեմբերին՝ խորհրդարանի բացման արարողությանը: Այժմ հերթը հասել է դքսուհի Քեթրինին։
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



