Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այստեղ, այլուր եւ ամենուր. Թուլատի ինքնախոստովանական ցուցմունքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուլատի ինքնախոստովանական ցուցմունքը

Էրդողանը իր կուսակցության Սամսուն քաղաքում կայացած խորհրդաժողովի ժամանակ ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ ասելով. «Սիրիայում մենք ենք, Լիբիայում մենք ենք, Ադրբեջանում մեր եղբայրների կողքին մենք ենք: Թուրքիան նույն պատվաբեր վարքն է ցուցաբերում Միջերկրականից մինչեւ Սեւ ծով, Սիրիայից Լիբիա, Կիպրոսից մինչեւ Ղարաբաղ»:

Այստեղ «պատվաբեր» բառը թուրքերենից թարգմանվում է «ստոր»: Էր դողանը բարձրաձայնել է իր աշխարհագրական գիտելիքների մի մասը միայն: Մտքում պահել է Ֆրանսիան մերն է, Գերմանիան մերն է, Ղազախստանը մերն է, ողջ արաբական աշխարհը մերն է…

Թուլատն ու իր ճիվաղ ճուտը սովորել են, որ իրենց ստերը տիրաժավորելով ընդունելի են դառնում այդ նույն եվրոպական արժեքները «դավանողների» համար:
Աղն է կերել մատաղը:

Անկախ դավանանքից, կարծես աշխարհի մեծ մասը գիտակցում է, որ նոր հրեշ է ընկել մոլորակի ջանին, նոր սուլթան Համիդի, Հիտլերի ու Ստալինի հիբրիդ է եռագլուխ վիշապացել: Ու այդ վիշապին եթե այսօր մենակ եք թողել օրհնված հողի դեմ, ապա նա այստեղ կթողնի իր մի գլուխը միայն, մյուս երկուսը հոշոտելու են ձեզ: Ամենաշատը մի երեսուն տարի հետո կունենաք թուրքալեզու Եվրոպա, տեռորիստական արեւելք, պանթուրանական ռազմական դաշինք, որին այլեւս չի կարող ընդդիմանալ ո՛չ մի ՆԱՏՕ, ո՛չ մի ՀԱՊԿ, ո՛չ մի քաղաքակրթություն…

Այսօր բոլորով միասին ուռճացնում ենք հրեշին, որը վաղը մեզ է խժռելու:
Ադրբեջան պետությունը գոյատեւեց ընդամենը մեկ դար: Խորհրդային Միությունը ծնեց, Էր դողանի թուրանական կայսերապաշտությունը կլանեց այն, ներծծեց: Այսօր այլեւս փաստ է, որ այն որպես ինքնուրույն միավոր ոչ եւս է: Ալիեւի կլանը այդ արհեստածին միավորը վաճառեց` հանուն իր ընտանիքի բարօրության: Այն այդպես էլ չդարձավ պետություն, նրանց համար ինչպես կար, այնպես էլ մնաց տարածք: Իսկ Ալիեւն այդ տարածքի բրոկերն է ու այժմ այն հնարավորինս թանկ գնով վաճառում է «կլիենտին»՝ Թուրքիային:

Տպավորություն է, թե աշխարհում ծավալվող ահաբեկչությունը կառավարվում է մեկ կենտրոնից՝ «Էրդողան եւ ընկ.» ՍՊԸ-ի անմիջական ղեկավարությամբ, որը միլիոնավոր մարդկանց տառապանքներից քամում է միլիարդավոր դոլարների հասույթ: Ընկերների մեջ են մտնում Ադրբեջանը, Իսրայելը, Ուկրաինան… Եվ ընդհանրապես, աշխարհը բաժանվել է երկու մասի: Ինձ համար այդ բաժանարար գիծն անցնում է Արցախով. կեսը թուրքամոլներն են, մյուս կեսը՝ մարդասերները: Առաջինները մարդասպան ԱԹՍ-ներ ու ֆոսֆորային զենքեր են վաճառում՝ մարդասերներին ոչնչացնելու համար: Իսկ մարդասերների բարեկամները «մարդասիրաբար» լռում ու հանդուրժում են:
Այնքան հանդուրժեցին, որ տեռորը մտավ իրենց տուն՝ աղոթքի պահին գլուխ կտրելու, եկեղեցիներ հրդեհելու …


Շանտաժ:

Թուրքական շանտաժը բռնել է աշխարհի կոկորդը: Փախստականներով ողողել եվրոպական երկրները: Կարելի է հակընդդեմ առաջարկ անել: Եվրոպացիներին հորդորում եմ առաջարկել բարտեր. Եվրոպայում բնակվող թուրքերին փոխանակել փախստականների հետ: Մենք ձեզ ենք վերադարձնում ձեր թուրքերին՝ փախստական արաբների դիմաց: Վերջիններիս խնդիրները շատ ավելի դյուրին է լուծել, քան Եվրոպայի թուրքացման վտանգի դեմն առնել:

Եվ վերջում. սա կրոնական պատերազմ չէ, քանզի մենք ունենք բազում այլադավան ընկերներ ու բարի կամեցողներ, սակայն մենք մեր Հայրենիքի համար մարտնչում ենք Հավատքով: Աստծո առաջնորդությամբ:

Արթուր ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ

Սկզբնաղբյուր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

ՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմռան ավարտին մնացել է 21 օր․ այլևս մի´ հետաձգեք ամառըԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՀորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն աշնանըԳելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Ներկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանԼեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին Փաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Պենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջը ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի գոլֆ-ակումբի մոտ կալանել են երկու ինքնաթիռ «Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը Երբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված2 բրոնզ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք Ֆիլիպիններում մուսսոնի և արևադարձային ցիկլոնների պատճառով զnhվել է 13 մարդ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Որտե՞ղ են հայերը կորցնում ամենաշատ գումարը․ 5 սխալ, որոնք անում են շատերըԱԺ-ն ընդունեց Էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը. Ռուբեն Ռուբինյան Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ինձ հետ կապ չի հաստատվել․ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Բաքու կանանց այցի կազմակերպման մասին Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Որ դեղերը չի կարելի խմել նույն օրը․ վտանգավոր սխալներ, որոնք կարող են անգամ մահ առաջացնել