Որքան էլ սահմաններ գծվեն, աշխարհն այլեւս շատ միասնական է դարձել։ Թվում է՝ ի՞նչ կապ ունի Հարավային Կովկասում ընթացող պատերազմն Ավստրիայի ու Ֆրանսիայի հետ։ Սակայն մեր տարածաշրջանում ընթացող ռազմական գործողությունների արձագանքները լսվում են Նիցցայում եւ Վիեննայում։ Նորից քրիստոնեական ու մահմեդական աշխարհը միմյանց դեմ է դուրս եկել, եւ իսլամիստական ուժերը եվրոպական երկրների անվտանգությանն են սպառնում։ Վիեննայում նախօրեին կատարված ահաբեկչությունը, որի զոհ է դարձել 4 մարդ, Արցախում ընթացող արյունալի պատերազմի կողքին անմեղ մի բան է թվում, բայց աշխարհը պետք է հասկանա, որ մահմեդական վայրագության հանդեպ թողտվությունը, Թուրքիայի ուժեղանալը Կովկասում հենց իր շահերից չի բխում։
Իսլամիստական ուժերը սպառնում են եվրոպական երկրների անվտանգությանը. «Հրապարակ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Հրապարակ» թերթը գրում է.
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



