Մարտերը շարունակվում են, շատ սաստիկ ու ծանր չեն. Հովհաննիսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իրար հակասող հայտարարություններին` նշելով․ «Այո, կան հակասություններ, և դրանք նկատել են նաև Ադրբեջանի բնակիչները, որոնք երեկ և այսօր համացանցում ծաղրում էին Ալիևին և հարց էին տալիս՝ հերի՞ք չէ նույն գյուղերը մի քանի անգամ «ազատագրես»»։
Հովհաննիսյանի խոսքով՝ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում կիրառվել է հրետանային միջոց՝ ոչ մեծ տրամաչափի։ Այս պահին այնտեղ համեմատաբար հանգիստ է։
«Մարտերը շարունակվում են, շատ սաստիկ ու ծանր չեն։ Մեր ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը։ Շատ տեղերում հակառակորդին հետ շպրտելիս հետապնդում են և բնագծերի փոփոխություն կատարում»,- ասաց Հովհաննիսյանը։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



