Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից երեկ հետաքրքրվեցինք՝ հաշվարկ կա՞, թե որքան է մեզ վրա նստում պատերազմի յուրաքանչյուր օրը։ «Չէ, որովհետեւ տրամաբանությունն այդպիսին չէ։ Մենք մոտավորապես գնահատական ունենք՝ մինչեւ տարեվերջ 0.8 տոկոս լրացուցիչ ազդեցություն տնտեսական զարգացման վրա, մեկ էլ՝ լրացուցիչ 35 մլրդ դրամ ավելի պակաս հարկ ստանալու եւ 40 մլրդ ավելի ծախս անելու»,- ասաց նա։ Այսինքն՝ խոսքը ՀՆԱ-ի մեջ 0.8 տոկոսի անկման մասին է։ Նշենք, որ, ըստ որոշ ոչ մասնագիտական հաշվարկների, պատերազմի մեկ օրը մեզ համար արժե մոտ 30 մլն դոլար գումար։ Բայց հիշեցնենք նաեւ, որ ընդամենը 5 օր առաջ վարչապետը ՊԵԿ նախագահի հետ աշխատանքային հանդիպումից հետո հայտարարել էր, որ «տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի՝ շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում ենք սպասում», եւ դա բացատրել էր նրանով, որ «պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծն էականորեն փոխվել է․ չնայած տնտեսական բարդ իրավիճակին, նրանք ավելի պարտաճանաչ են դարձել»։ Մնում է պարզել, թե ում ասածն է ճիշտ՝ ֆինանսների նախարարի՞, թե՞ վարչապետի
Ով է ճիշտ, նախարա՞րը, թե՝ վարչապետը. «Հրապարակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հրապարակ» թերթը գրում է.
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



