ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության ընթացքում բնակելի շրջանների նկատմամբ հարձակումների կապակցությամբ
ՔԱՂԱՔԱԿԱՆՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում բնակելի շրջանների նկատմամբ չտարբերակված հարձակումների կապակցությամբ ՝ նախազգուշացնելով, որ նման գործողությունները կարող են ռազմական հանցագործություն լինել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Բաչելետի մամուլի ծառայությունը:
«Գերագույն հանձնակատարն անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում եւ նրա շուրջ բնակեցված շրջաններում չտարբերակված հարձակումների կապակցությամբ, ինչը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին, և նախազգուշացրել է, որ դրանք կարող են ռազմական հանցագործություններ լինել»-ասված է հաղորդագրության մեջ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



