Արցախում ոչնչացվել է սիրիական զինյալ խմբավորումներից մեկի առաջնորդը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼՂ հակամարտության գոտում հայկական կողմը ոչնչացրել է Թուրքիայի կողմից աջակցվող սիրիական զինյալ խմբավորումներից մեկի ղեկավար Հուսեյն Աբոն: Վերջինս «Համզա» խմբավորման երկրորդ առաջնորդն է, որ սպանվել է վերջին օրերին` ԼՂ դեմ մարտական գործողությունների ընթացքում: Այս մասին հայտնում է North press agency-ին` հղում անելով տեղի աղբյուրներին:
Ադել Շահիրը` «Համզա» խմբավորման կենտրոնական ուժերի գլխավոր հրամանատարը, մահացել է մի քանի օր առաջ` չորս այլ զինյալների հետ միասին:
Աբոն առաջինն է այն առաջնորդներից, որ մասնակցել են Ադրբեջանում մարտական գործողությունների անցկացման համար զինյալների հավաքագրմանը:
Նշվում է, որ որոշ տեղեկություններով` Աբոն պատասխանատվություն է կրում Համզայի շրջանի մի քանի խմբավորումների գործունեության համար:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



