Սպիտակի բժշկական կենտրոնում պայթյուն տեղի չի ունեցել․ ԱԻՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ պայթյուն տեղի չի ունեցել, այլ վնասվել է թթվածնային բալոնի մատակարարման համակարգը։ Այլ գույքային վնասներ և տուժածներ չկան։
Ավելի վաղ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն. նախնական տեղեկություններով` թթվածնի մատակարարման համակարգն է պայթել։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



