Վանեցյանի որդին հոր հետ Արցախում է եղել դեռ պատերազմի երկրորդ օրվանից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼրատվամիջոցներով երեկ տեղեկություն տարածվեց, որ «Հայրենիք» կուսակցության կազմավորած զորախմբի հետ առաջնագիծ է մեկնելու նաև կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որդին՝ Արտյոմ Վանեցյանը: Past.am-ին ուշագրավ տեղեկություններ են հասել, որ նա հոր հետ Արցախ է մեկնել հենց պատերազմի երկրորդ օրը՝ այնտեղ գտնվելով շուրջ տասն օր: Նրանք վերադարձել են Երևան՝ ձևավորելու «Հայրենիք» կուսակցության ջոկատը և նորից միասին մեկնելու ռազմաճակատ: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, ջոկատում միայն կուսակցականներ չեն. նրանց են միացել թե՛ պարզապես աջակիցներ, թե՛ հատուկ մասնագիտացում ունեցող անձինք, թե՛ Արթուր Վանեցյանի բազմաթիվ հարազատներ ու բարեկամներ:

1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



