Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում բառացիորեն հայտարարեցին. «Համանախագահները եւ ԱԳ նախարարները համաձայնեցին նորից հանդիպել Ժնեւում՝ հոկտեմբերի 29-ին, որպեսզի քննարկեն, համաձայնության հասնեն եւ ըստ ժամանակացույցի գործադրման մեկնարկ տան, որը նույնպես կհամաձայնեցվի ԼՂ հակամարտությունում խաղաղ հանգուցալուծման հասնելու բոլոր անհրաժեշտ քայլերի հետ` հիմնական սկզբունքներին համապատասխան, որոնք ընդունվել են Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների կողմից»։ Այսինքն, մտադիր են վաղը Ժնեւում հայտարարել ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման հիմնական քայլերը եւ իրականացման ժամանակացույցը: Հասկանալի է, որ Մինսկի խումբը դժվար թե դուրս գա տարիներ շարունակ բանակցված կարգավորման շրջանակներից: Սակայն Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձը՝ պատերազմը շարունակելու մասին, այս տրամաբանությունից դուրս էր։
Ժնեւում կհայտարարեն ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման հիմնական քայլերը և հանգուցալուծման ժամանակացույցը. «Հրապարակ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Հրապարակ» թերթը գրում է.
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



