Այդ տեղեկատվությունը որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը. Իվետա Տոնոյան
ԲԼՈԳԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Որոշ լրատվամիջոցներ վերջին օրերին հետևողականորեն շրջանառության մեջ են դնում այն թեզը, թե իբր, Գագիկ Ծառուկյանի կողմից հավատարմագրային կառավարման հանձնված մի շարք ընկերություններ այս օրերին խոշոր գումարներ են փոխանցել պետբյուջե։ Նման լուրերը շրջանառության մեջ դնողների երևակայության համաձայն դրանք այն գումարներն են, որոնք հայտնաբերվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում անցկացված ստուգումների արդյունքում և մինչ այժմ չեն վճարվել։ Հայտնում եմ, որ այդ տեղեկատվությունը որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը, ինչը, ի դեպ, կարելի է ճշտել նաև հարկային մարմինների լրատվական ծառայություններից:

1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



