Երևան, 11.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պատրաստ ենք փոխզիջումների, եթե ընդունվի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը Արցախի Հանրապետության ճանաչման միջոցով. Լենա Նազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հոկտեմբերի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության հետ, նշված է ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական կայքում: Մեծաթիվ՝ մոտ 20 հոգուց կազմված պատվիրակությունը հոկտեմբերի 25-27-ը կլինի Հայաստանի եւ Արցախի հանրապետություններում, կունենա մի շարք հանդիպումներ:

Պատվիրակության անդամները  Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի «Առաջ, Հանրապետություն», «Ժողովրդավարական շարժում»,«Սոցիալիստներ, բնապահպաններ եւ հանրապետականներ», «Ժողովրդավարների եւ անկախականների միություն» եւ «Ժողովրդավարական շարժման միություն» գործող  եւ նախկին քաղաքական խմբակցությունների պատգամավորներ են:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ողջունելով Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներին ՀՀ Ազգային ժողովում, շնորհակալություն է հայտնել նրանց այս դժվար պահին հայերի կողքին լինելու, իրերն իրենց անունով կոչելու համարձակության ու համամարդկային արժեքները պաշտպանելու համար:

Խորհրդարանի փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակից՝ նշելով, որ հայ բնակչության նկատմամբ տեղի ունեցող գործընթացները պայմանավորված են նրանց ինքնությամբ:

Լենա Նազարյանն ընդգծել է, որ Ադրբեջանը թիրախավորել է նաեւ խաղաղ բնակչությանը՝ կիրառելով  արգելված զինատեսակներ, ինչպես նաեւ հայ ռազմագերիների նկատմամբ դրսեւորել է վայրագություններ ու անմարդկային վերաբերմունք:

«Մենք տարածքի համար չենք պայքարում, այլ մեր լինելիության, ինչի դեմ էլ դուրս են եկել Ադրբեջանը, նրա ռազմական ու քաղաքական աջակից Թուրքիան, որը տարածաշրջան է բերել վարձկաններ Սիրիայից, Պակիստանից, Աֆղանստանից ու Լիբիայից: Այսօր, ավելի քան երբեւէ, Արցախի Հանրապետության բնակչության կյանքի իրավունքն ու անվտանգությունը պահանջում է միջազգային հանրության հրատապ եւ հստակ քայլերը: Մենք ասում ենք, որ պատրաստ ենք փոխզիջումների, եթե ընդունվի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը՝ Արցախի Հանրապետության ճանաչման միջոցով: Ադրբեջանը, չցանկանալով այս հարցը քննարկել, տապալել է բանակցությունները՝ մեզ ներքաշելով պատերազմի մեջ: Միջազգային հանրությունը չպետք է բավարարվի պարզապես կոչերով. դրանք անզոր են կանգնեցնել այն բարբարոսությունները, որն անում է մեր հակառակորդը: Պետք է ճանաչել Արցախի Հանրապետությունը հանուն հայության փրկության: Մենք չենք կարող թույլ տալ, որ 1915 թվականը նորից կրկնվի»,- եզրափակել է խորհրդարանի փոխնախագահը:

Պատվիրակության անդամ Գիյոմ Կասբարյանը, որն «Առաջ, Հանրապետություն» խմբակցությունից է, նշել է, որ այս աննախադեպ կազմով պատվիրակության այցը պայմանավորված է հայ-ֆրանսիական եզակի խոր կապերով եւ հայ ժողովրդին աջակցություն հայտնելու աներկբա ցանկությամբ: Ֆրանսահայ պատգամավորը նշել է, որ ցանկանում են տեղում ծանոթանալ իրավիճակին՝ Ֆրանսիայում եւ Եվրոպայում հստակ ցույց տալու համար, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում եւ Արցախում, ինչպես նաեւ պարզորոշ  ներկայացնելու ագրեսորին, որը    հատել է կարմիր գիծն ու ոտնահարում է մարդկանց տարրական իրավունքները:

Անդրադառնալով  Արցախի անկախության ճանաչման խնդրին՝ Գիյոմ Կասբարյանը  հայտնել է, որ  պատգամավորների մի մասն արդեն ստորագրել է Արցախի ճանաչման  վերաբերյալ հայտարարության նախագիծը, սակայն, ըստ նրա՝ դրա քննարկումն օրերի հարց չէ՝ հաշվի առնելով  խորհրդարանի օրակարգի  ծանրաբեռնվածությունը: Պատգամավորներն  անհրաժեշտ են համարել պատերազմի դադարեցումը՝ հայ գործընկերներից  հետաքրքրվելով, թե ինչպիսի լուծումներ են   անհրաժեշտ՝ այս՝ իր բնորոշմամբ՝ արյունալի բաղնիքից դուրս գալու եւ Հայաստանի ու Արցախի ժողովրդին փրկելու համար: «Մենք այստեղ ենք ամենայն անկեղծությամբ եւ աջակցությամբ»,-մասնավորապես ընդգծել է Գիյոմ Կասբարյանը:

ՀՀ ԱԺ պատգամավորներն իրենց խոսքում առաջնային են համարել հրադադարի անհրաժեշտությունը եւ հյուրերի ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանի կողմից՝ հայտարարված հումանիտար հրադադարների խախտման եւ ռազմական գործողությունների շարունակման  փաստի վրա: Նշվել է, որ հրադադարից հետո միայն հնարավոր կլինի անցնել բանակցությունների, որին հայկական կողմը մշտապես պատրաստ է: «Բանակցել հնարավոր չէ, երբ մարդիկ զրկված են ապրելու իրավունքից»,-մասնավորապես ասել  են նրանք:

Հայ խորհրդարանականները Ֆրանսիայի գործընկերներին, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի խորհրդարանի պատգամավորներ, կոչ են արել լինել առաջամարտիկ եւ կանխել ադրբեջանաթուրքական ագրեսիան, ինչպես նաեւ  ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ համարելով, որ այն այլընտրանք չունի:

Ֆրանսիայից ժամանած պատգամավորներն  անընդունելի են համարել Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ների կիրառումը Արցախի ժողովրդի նկատմամբ, ինչպես նաեւ հետաքրքրվել, թե արդյոք Արցախի անկախության միջազգային ճանաչումը  չի՞ հանգեցնի իրավիճակի առավել վատթարացման, ինչի առնչությամբ հայ խորհրդարանականներն ընդգծել են, որ Արցախի ճանաչումից եւ նրա կարգավիճակի հստակեցումից  հետո իրավիճակն էապես կբարեփոխվի եւ կերաշխավորվի Արցախի բնակիչների կյանքի իրավունքը:

Հայկական կողմը պարզաբանել է, որ Արցախի խնդիրը կյանքի իրավունքի հարց է, այլ ոչ տարածքի, եւ այսօր կենսական առաջնահերթություն է՝  գործուն քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու համար պատերազմն ու թշնամու վայրագությունները: «Կոչերն անզոր են՝ դադարեցնելու այս բարբարոսությունները»,-ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ նկատի ունենալով հայ գերիների եւ խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված վայրագությունները:

Հարց է հնչել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խնդրի կարգավորման հնարավորության վերաբերյալ:

ՀՀ ԱԺ պատգամավորները նշել են, որ ադրբեջանաթուրքական այս ագրեսիայով փորձ է արվում պարտադրել փոխելու խմբի կազմը, ինչը հայկական կողմը բացարձակապես անընդունելի է համարում:
«Ահաբեկիչների գործիքն ու նպատակը մեզ բոլորիս վախեցնելն է:  Եթե մենք չենք վախենում ահաբեկիչներից, ապա նրանք պարզապես պարզում են ձեռքերը: Մենք այսօր գործ ունենք ահաբեկիչների հետ, եւ այսօր այստեղ ոչ ոք չի վախենում ահաբեկիչներից: Եվ հետեւաբար, մենք գնալու՛ ենք Արցախ, մենք մնալու՛ ենք Արցախում, մենք ապրելու՛ ենք Արցախում: Եվ այս հարցում մենք որեւիցե այլընտրանք չենք ընդունում»,-հանդիպումն ամփոփել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:

EADaily․ Արդյոք ԵՄ-ում հայկական արտադրանքի ապագան կախված է ԵԱՏՄ բյուջեից Բրյուսելը կաջակցի Երևանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում. Մարթա Կոս «Ավելորդ» արև. Ինչո՞ւ են Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները դառնում բացասական Իշխանությունը, «կեղծ հիբրիդային պատերազմի» վտանգի պատրվակով, եվրոպական կառույցներին ազդեցության մեծ հնարավորություններ է տալիս. ԿոստանյանԱղքատության մակարդակը երկրում չի փոխվել, երկրի բնակչության 22 % աղքատ է. Հրայր Կամենդատյան37-ամյա տղամարդը խանութից 90 հատ կանացի ներքնազգեստ է գողացել և փախուստի դիմելԽոշոր վթար Արարատում, «Opel»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում, վիրավnր կաԹրամփը մայիսի 13-15-ը պետական այցով կլինի Չինաստանում Ուղիղ եթերում ուտելու մասին. Մենուա ՍողոմոնյանՈւժեղ Հայաստանն անհնար է առանց ուժեղ Սյունիքի, իսկ Սյունիքի սիրտը Գորիսն է. Ա. ՉալաբյանԸնտրություն չկա. պետք է դադարեցնել ընտրարշավը. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավ առանց հավասար պայմանների Նարեկ Կարապետյանի ելույթը Կապանում. տեսանյութ Դժվար է հավատալ, որ մեր ժողովուրդը կընտրի Նիկոլի առաջնորդությամբ նոր աղետի ճանապարհը. Վահե ՀովհաննիսյանՈսկու գինը կփոխվի՞1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել Թուրքիան և Ադրբեջանը երկար տարիներ պայքարում են, որ ՀՀ-ն չունենա ատոմակայան. Էդմոն ՄարուքյանՎթար է․ ջուր չի լինելու Եթե Ալիևի խոսքը առկա իրողություններին հարմարվելու և ծնկի գալու մասին է, ապա, այո՛, Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը․ Աբրահամյան Մոսկվայի ուղերձը՝ Երևանի ընտրություններից առաջ Ահա թե ինչ էր մեզ խոստացել Եվրոպական քաղաքական ընտանիքը և թե ինչ ստացանք մենք. ՀՃՇ անդամի գրառումը Կառուցելու ենք ժամանակակից ու հզոր բանակ. Արսեն Վարդանյան Հրդեհ` Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկում Ռուբլին ու դոլարը թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել Քամու ուժգնացում, անձրև, ամպրոպ․․․ ի՞նչ եղանակ կլինի հանրապետությունում՝ 11-15-ըՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ մայիսի 11-ին«Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ ՎելայաթիՀրշեջները մարել են Աշոցք գյուղում բռնկված հրդեհը․ այրվել են անասնագոմի կառուցատարրերը և տանիքըԲագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածԱրեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել․ հնարավոր են հետագա ազդեցություններԵրևանի ու մարզերի տասնյակ հասցեներում երկուշաբթի լույս չի լինիՈւժեղ Հայաստանի երիտասարդները Ստեփանավանում իրազեկման արշավ են անցկացնումԴավիթ Նավասարդյանի ելույթը ԿապանումԿապանում տրամադրությունը բարձր է, կապանցիները ջերմ են ընդունում Ուժեղ ՀայաստանինԷդգար Ղազարյանի ելույթը ԿապանումԵվլախում միկրոավտոբուս է վթարի ենթարկվելԴրախտիկ-Ճամբարակ ճանապարհին «Opel Zafira»-ն կիսակողաշրջված հայտնվել է դաշտումՍպերցյանը բացահայտել է, թե ում է երկրպագելու ՊՍԺ-«Արսենալ» խաղումԻնչպես են կապանցիները ողջունում Նարեկ ԿարապետյանինԿապանում ջերմ տրամադրություն է. «Ուժեղ Հայաստան»-ի Սյունիք այցելության երկրորդ օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվեն» քարոզարշավային երրորդ օրն ամփոփում է Սյունիքի մարզկենտրոն ԿապանումՈւժեղ Լոռի Բերդ. Անդրանիկ ԳևորգյանԻրանը Հորմուզի նեղուցով թույլ չի տա անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերինՈւժեղ Հայաստան կուսակցության անդամները Կապանում ենՆարեկ Կարապետյանի ելույթը ԳորիսումՄայիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հյուրընկալվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանըԵրևանում ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացելԱրամ Վարդևանյանի ուժեղ ելույթը Գորիսում․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՓոքր բիզնեսի 0 տոկոս հարկի մասին․ Մենուա Սողոմոնյան