Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ համայնքը հեռուստամարաթոնի ընթացքում նվիրաբերեց 1 մլն 260 հազար 860 դոլար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախին աջակցություն ցուցաբերելու համար Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ համայնքի կողմից անցկացված հեռուստամարաթոն-դրամահավաքի ընթացքում եղել է 1 մլն 260 հազար 860 դոլարի նվիրատվության խոստում: Հեռուստամարաթոն-դրամահավաքն անցկացվել է «Արցախն ուժեղ է» խորագրի ներքո:
Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանն իր երախտիքի խոսքն ասաց բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան դրամահավաքին: Նա ընդգծեց, որ շատ կարևոր է Արցախի աջակցության համար ակտիվ մասնակցությունն ու օգնության ձեռք մեկնելը:
Ավստրալիայի դրամահավաքը գալիս է գումարվելու ավելի վաղ համայնքի հանգանակած 1.4 միլիոն դոլարին: Հանգանակությունը կտրամադրվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արցախի համար անցկացվող «Մենք ենք մեր սահմանները» խորագրով դրամահավաքին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



