Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


6 հայ ռազմագերիների հարցով անհատական դիմումներ են ներկայացվել ՄԻԵԴ․փաստաբան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել 6 ռազմագերիների հարցով անհատական դիմում, որոնց նպատակն է պարտավորեցնել Ադրբեջանին ապահովելու ռազմագերիների կյանքի անձեռնմխելիությունը, առողջության իրավունքը և ընտանիքի անդամների հետ կապը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

«Խնդիրը հետևյալն է՝ ապահովել ռազմագերիների կյանքի անձեռնմխելիությունը, անհապաղ բժշկական օգնություն, որովհետև որոշ ռազմագերիներ ունեն վիրավորումներ և պատշաճ բուժօգնության բացակայության պարագայում կարող են կյանքի հետ կապված խնդիրներ առաջանալ։ Բացի այդ, խնդիրն է ապահովել կապը ընտանիքի անդամների հետ և հնարավորություն տեսակցելու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին»,- ասաց Սահակյանը։

Փաստաբանը տեղեկացրեց, որ ներկայումս Արեգ Սարգսյանի, Նարեկ Ամիրջանյանի և Սամվել Ասատրյանի գործերը ՄԻԵԴ-ը վերցրել է իր մոնիթորինգի տակ և տեղեկություններ է պահանջել Ադրբեջանից ՝ նրանց առողջական վիճակի վերաբերյալ, իսկ Վալերա Հայրապետյանի, Էդիկ Տոնոյանի և Ալբերտ Միքայելյանի մասով դեռ սպասում են պատասխանի։

«Կարևոր խնդիր է մնում նպաստել գերիների փոխանակման գործընթացին և այն արագացնել, որը, թեև միջազգային պարտավորությունների շրջանակում է և երկու անգամ այդ կապակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն է ձեռք բերվել, բայց դրանք չեն ապահովվում, ուստի ակնկալում ենք, որ ՄԻԵԴ-ն իր իրավական գործիքակազմով մուտք կգործի այդ տիրույթ և կփորձի հարկադրել, որ տեղի ունենա նաև գերիների փոխանակումը»,- ասաց Սահակյանը։

Փաստաբանը նշեց, որ առաջիկայում նույնպես դիմումներ կներկայացնեն ՄԻԵԴ, սակայն այդ դիմումները դեռ մշակման փուլում են։

«Գործեր կան, որոնք տեսանյութով են և կարողանում ենք շատ ավելի արագ կազմակերպել գործընթացը, սակայն կան գործեր, որոնք հանգամանքներով պայմանավորված ականատեսների վկայություններով ենք պնդում, որ անձը հայտնվել է գերեվարության մեջ, նաև լրացուցիչ ստուգողական գործողություններն ենք իրականացնում այդ նպատակով, երբ դրանք հաստատվեն, նոր հանրությանը կներկայացնենք»,- եզրափակեց Սահակյանը։

Թրամփը հայտարարել է՝ Իրանը պետք է փոխհատուցում վճարի սպանվածների և վիրավորների համար Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 69-ամյա կնոջ վիրահատության ժամանակ պատահմամբ սխալ օրգան են հեռացրելՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 11-ին 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՌեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Եթե քո վրայից զգում ես այս հոտը, ուրեմն օրգանիզմումդ կան քաղցկեղի բջիջներԼույս չի լինելու Թրամփը գաղտնի չվերթով է մեկնել Թուրքիայից. Washington Post Եվրամիությունը փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրները. ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանում կատարվողի մասին ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմռան ավարտին մնացել է 21 օր․ այլևս մի´ հետաձգեք ամառըԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՀորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն աշնանըԳելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Ներկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանԼեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին Փաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Պենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջը ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի գոլֆ-ակումբի մոտ կալանել են երկու ինքնաթիռ «Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը Երբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր