Ադրբեջանի ՊՆ-ին պատկանող 1 և 2 քաղաքացիական բեռնատար ինքնաթիռ է անցել Վրաստանի տարածքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆFlightradar24 հարթակից պարզ է դառնում, որ հոկտեմբերի 24-ի գիշերը 3 բեռնատար ինքնաթիռ է անցել Վրաստանի օդային տարածքով, դրանցից 2-ը պատկանում են Silk Way Airlines-ին, 1-ը` Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Panarmenian.net-ի փոխանցմամբ` «Վոեննիյ Օբոզրեվատել» տելեգրամյան ալիքը ֆիքսել է, որ դրանք ԻԼ-76ՏԴ ինքնաթիռներ են։
Սովորաբար Silk Way-ի այս ինքնաթիռները սպասարկում են Ադրբեջանի կառավարությանը, դրանք պարբերաբար թռիչքներ են անում դեպի Իսրայել և Թուրքիա։ Ըստ այդմ՝ չի բացառվում, որ սրանք նույնպես ռազմական նշանակության արտադրանք են տեղափոխելիս եղել Ադրբեջանի ՊՆ-ի համար։
Վրաստանը հայտարարել էր, որ իր տարածքով չի թողնելու ռազմական նշանակության տարանցումներ ԼՂ հակամարտության կողմերից ոչ մեկին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



