Երկու օր է՝ մամուլում գրվում է այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է կամ պետք է մեկնի Մոսկվա՝ ինչ-որ բանակցություններ վարելու։ Այս լուրերը, սակայն, Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հերքում է։ Մեզ ասացին՝ Նիկոլ Փաշինյանը սկզբում համաձայն է եղել, որ իր «ոխերիմ բարեկամ» Քոչարյանը մեկնի ՌԴ, հետո ինչ-որ պայմաններ է առաջադրել Քոչարյանին՝ Ռուսաստանում հանդիպումների շրջանակի մասով։ Մյուս կողմից, մեզ ասացին, որ Ռ․ Քոչարյանը մինչեւ ՀՀ իշխանությունների կողմից կոնկրետ ու իրական լիազորություններ չստանա, չի մեկնի՝ «գնա՝ ի՞նչ ասի, ինչպե՞ս բանակցի, եթե չունի բանակցելու իրավասություններ»։ Մանավանդ՝ այս ուղեւորության գաղափարն առաջարկել է ոչ թե ինքը, այլ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Երեկ մեզ ասացին, որ Քոչարյանն արդեն մեկնել է Մոսկվա, բայց նրա գրասենյակի ղեկավարը դարձյալ հերքեց լուրը։ «Ոչ, չի մեկնել։ Ուրիշ բան չունեմ Ձեզ ասելու»,-ասաց Վիկտոր Սողոմոնյանը։
Փաշինյանը Քոչարյանի դիմաց պայմաններ է դրե՞լ. «Հրապարակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հրապարակ» թերթը գրում է.
1
Հայտնաբերվել է հինգ տարեկան աղջկա դիակ․ մայրը գլխավոր կասկածյալն է
2
Ավտոբուսի վարորդը թոշակառու կնոջը «դուրս է շպրտել» ՝ հրաժարվելով նրան անվճար տեղափոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3
Վթար է. նոյեմբերի 5-ին, 6-ին, 7-ին ջուր չի լինելու
4
Մաhացել է երգչուհի Էմմա Պետրոսյանի մայրը
5
Մտածում եմ` իմ երեխան չէ․ քննչական գործողություններ՝ 3-ամյա Տիգրանի հոր մասնակցությամբ



