Շանթ հեռուստաընկերության «Սահմանին» ֆիլմի հեղինակները փորձել են հնարավորինս ճշգրիտ ցույց տալ հայ զինվորի անկոտրում ոգին
ԲԼՈԳԿարեն Սահակյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շանթ հեռուստաընկերության նկարահանած «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմի վերաբերյալ ունեմ տարբեր կարծիքներ: Ինչ խոսք, տեսնում ենք լավ դերասանական խաղ, դժվարին պայմաններում կատարված լավ աշխատանք: Ֆիլմի հեղինակները փորձել են հնարավորինս ճշգրիտ ցույց տալ այսօրվա սահմանին տիրող վիճակը՝ այդ ֆոնին ցույց տալով սահման պահող հայ զինվորի անկոտրում ոգին, բարձր բարոյական նկարագիրն ու հայրենասիրությունը:
Մյուս կողմից մտածում եմ, որ այսպես թե այնպես բոլորն էլ շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում մեր սահմաններին ու բոլորն էլ հասկանում են, թե մեր զինվորները ինչպիսի սխրանքներ են գործում վտանգավոր առաջնագծում: Արդյոք արժե՞ր այդքան մանրամասնորեն ներկայացնել հայ զինվորի զոհվելու դաժան տեսարանները: Չէ՞որ այդ ֆիլմը նայելու են մայրեր, որոնց որդիները ծառայում են սահմանին, մայրեր, որոնք պատրաստվում են բանակ ճանապարհել իրենց որդիներին....
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



