Երևան, 11.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ձեր ջանքերն ակնառու են, արդյունավետ ու շատ գնահատված. Լենա Նազարյանը դիմել է սփյուռքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազգային Ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է

«Սփյուռքի սիրելի՛ բարեկամներ,
Շատերդ այս օրերին նորից համախմբված ու ուժերի գերլարումով անում եք ամեն ինչ հայրենիքին՝ Արցախին, հարազատներին օգնելու համար: Ձեր ջանքերն ակնառու են, արդյունավետ ու շատ գնահատված:
Տեսնելով, որ ձեր անելիքներից որպես մի կարևոր ուղղություն նախաձեռնել եք ձեր բնակության վայրում տեղական ու պետական կառավարման մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման և Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող որոշումներ, բանաձևեր կամ հայտարարություններ ընդունելու պահանջ, ներկայացնում ենք որոշման նախագծի ՏԱՐԲԵՐԱԿ, որն ամբողջությամբ կամ հատվածաբար կարող եք օգտագործել ձեր ասելիքը ներկայացնելու համար:

Ցանկացած ջանք, որն ուղղված կլինի քաղաքային խորհուրդներում, խորհրդարաններում, կառավարություններում և այլ ազգային կամ վերազգային կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևերի ու որոշումների ընդունմանը, կնպաստի հազարավոր մարդկանց անվտանգության և կյանքի իրավունքի ապահովմանը։
Տեքստում նշված որոշումների ցանկն ամեն օր կթարմացվի՝ այս գրառումը խմբագրելու միջոցով:
Ովքեր պատրաստ են ներքոնշյալ տեքստը թարգմանել անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներով, խնդրում եմ գրել անձնական նամակ կամ մեկնաբանություն:
***
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական ու ռազմական վերնախավի նախաձեռնած լայնածավալ ռազմական ագրեսիան ուղղակիորեն սպառնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) բնակչության կյանքին ու գոյությանը։
Շաբաթներ տևող և հրադադարի երկու անհաջող փորձից հետո առայսօր շարունակվող Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով սպանվել են չորս տասնյակ քաղաքացիականներ և երեխաներ։ Ադրբեջանի դիվերսիոն խումբը, ներխուժելով անպաշտպան բնակիչների բնակավայրեր, գնդակահարել է նրանց տներում, ռմբակոծել փողոցներում:
Գրանցվել է Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների կիրառում՝ մասնավորապես կասետային ռումբեր, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և երկարաժամկետ վնաս հասցնելու համար: Հայ ռազմագերիների նկատմամբ դրսևորվել է անմարդկային վերաբերմունք. գլխատում և Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշների մեջ փաթաթված գնդակահարումներ: Ադրբեջանի զինվորներն այս բարբարոսությունները տեսանկարահանել և հրապարակել են սոցիալական ցանցերում, ուղարկել զոհերի հարազատներին:

Պաշտպանական գործողությունների ընթացքում հարյուրավոր հայ զինվորականներ են զոհվել, իսկ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության մի մասը ստիպված է եղել դուրս գալ իր բնակության վայրից՝ հետևում թողնելով չընդհատվող հրետանակոծություններից ավիրված քաղաքներ ու գյուղեր, սահմանագծում պայքարող հարազատներ, իսկ առջևում բախվելով վաղվա օրվա հանդեպ անորոշությանն ու տնից ու կյանքից զրկվելու իրական վտանգին։
Այսօր, ավելի քան երբևէ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության կյանքի իրավունքն ու անվտանգությունը պահանջում է միջազգային հանրության հրատապ և հստակ քայլերը։ Աշխարհի մի շարք տեղական և պետական կառավարման մարմիններ, առերեսելով պահի հրամայականը և գիտակցելով իրենց դերն Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան զսպելու ու Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը, որպես նրանց անվտանգության և կյանքի իրավունքի երաշխիքներից մեկը, ճանաչելու գործում, ընդունել են որոշումներ։
Մասնավորապես տեղեկանում ենք, որ.

հոկտեմբերի 1-ին Չիլիի խորհրդարանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող որոշում,
հոկտեմբերի 6-ին Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Թուրքիայի ռազմական հռետորաբանությունը դատապարտող որոշում,
հոկտեմբերի 7-ին Ժնևի քաղաքային խորհուրդն ընդունել է Ադրբեջանի ագրեսիան դատապարտող և Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը որպես նրանց անվտանգության միակ երաշխիք ճանաչող որոշում,
հոկտեմբերի 8-ին Ֆրանսիայի Ալֆորվիլլ քաղաքի քաղաքային խորհուրդը քվեարկել է Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման օգտին,
հոկտեմբերի 8-ին Բասկերի երկրի խորհրդարանն ընդունել է հռչակագիր, որի համաձայն հարցի լուծումը պետք է հիմնվի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների մեծամասնության կամքի ազատ արտահայտման վրա,
հոկտեմբերի 9-ին Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան և Թուրքիայի նեգրավվածությունը դատապարտող բանաձև,
հոկտեմբերի 13-ին Բելգիայի ֆլամանական խորհրդարանը ընդունել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև,
հոկտեմբերի 14-ին Ավստրիայի խորհրդարանը ընդունել է Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտող բանաձև,
հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանն ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, Թուրքիայի աջակցությունը և վարձկանների ներգրավվածությունը դատապարտող բանաձև,
հոկտեմբերի 15-ին իտալական Միլան քաղաքի խորհուրդն ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը,
հոկտեմբերի 15-ին Ֆրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը քվեարկել է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օգտին,
հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև,
հոկտեմբերի 21-ին Կալիֆոռնիայի Ֆոուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի ինքնորոշման և անկախության իրավունքը, նաև միաձայն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ և ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին կոչ արել միանալ Արցախի ազատությանն աջակցելու հարցում,
հոկտեմբերի 21-ին Ավստրալիայ ամենամեծ նահանգներից մեկի՝ Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովը 61 կողմ ձայնով պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Խորհրդարանականները դատապարտել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հարձակումները Արցախի բնիկ հայերի դեմ,
հոկտեմբերի 21-ին Կատալոնիայի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում վերջ դնել ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները և սատարում է կողմերի միջև կառուցողական բանակցություններին՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա:
հոկտեմբերի 22-ին ԱՄՆ Նյու-Ջերսի նահանգի Ֆորտ-Լի քաղաքը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան և ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Արցախի Հանրապետության անկախությունը։

Ստորև ներկայացված տեքստը կարող է ծառայել որպես որոշման ՆԱԽԱԳԾԻ ՆՄՈՒՇ այս տեսքով, լրամշակումներով կամ կրճատումներով։

Հաշվի առնելով որ, Լեռնային Ղարաբաղի տարածքը Կովկասյան տարածաշրջանի հայերի համար հանդիսանում է կենսական և բնիկ տարածք,1923 թվականին Իոսիֆ Ստալինի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը կամայական կերպով շնորհվեց Ադրբեջանի Սոցալիստական Խորհրդային Հանրապետությանը՝ անտեսելով տարածքի ժողովրդագրական պատկերը,Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները, ոչ միայն ոչինչ չձեռնարկեցին տարածաշրջանի սոցիալական, մշակութային և տնտեսական կյանքի զարգացման ուղղությամբ, այլ՝ հակառակը, 1920-ական թվականներից մինչև Խորհրդային Միության անկումն այնտեղ կիրառեցին համակարգային Էթնիկ զտման քաղաքականություն,Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, հետևելով խորհրդային օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգին և միջազգային օրենքներին, իր անկախությունը հռչակեց 1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ հաստատելով այն նույն թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով,Ադրբեջանի հայերը ենթարկվել են պարբերաբար կրկնվող կազմակերպված սպանդի՝ Սումգայիթում (1988 թվականի փետրվարի 25-27-ը), Կիրովաբադում (1988 թվականի նոյեմբերի 23-ին), Բաքվում (1990 թվականի հունվարի 12 -19-ը), Մարաղայում (1992 թվականի ապրիլի 10-ին), հետևաբար նրանց անվտանգությունը և կյանքի իրավունքը չի կարող երաշխավորվել Ադրբեջանի Հանրապետության տարածքում,անկախությունից ի վեր Լեռնային Ղարաբաղի՝ ժողովրդավարական ընտրություններով ընտրված իշխանությունները երաշխավորում են իրենց բնակիչների անվտանգությունը, սոցիալական, մշակութային ու տնտեսական բարգավաճումը,Ադրբեջանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հարձակում է սկսել՝ նպատակ ունենալով վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղը՝ այնտեղից դուրս մղելով հայ բնակչությանը,ընթացող պատերազմը ամենադաժան է 1994 թվականին կնքված զինադադարից հետո,Թուրքիայի և նրա կողմից Սիրիայից, Լիբիայից, Աֆղանստանից, Պակիստանից բերված վարձու զինյալների ներգրավվումը վտանգում է տարածաշրջանի ժողովուրդների գոյությունը և խաթարում հնարավոր խաղաղ համակեցությունը՝ հանգեցնելով առավել մեծ ծավալի հակամարտության,Ադրբեջանն ու Թուրքիան վերջնագիր են ներկայացրել՝ պնդելով, որ միայն Լեռնային Ղարաբաղի կապիտուլայացիայի կամ ամբողջական գրավման պարագայում կհաստատվի հրադադար,Ադրբեջանն ու Թուրքիան շարունակաբար մերժում են միջազգային հանրության կոչերը հրադադարի վերաբերյալ,Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում,ՄԱԿ-ի Կանոնադրության, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի և մարդու իրավունքների այլ հիմնարար փաստաթղթերում ամրագրված ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքներով:

Քաղաքային խորհուրդը/խորհրդարանը/կառավարությունը/վերպետական որևէ կառույց.
ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքն անկախ կարգավիճակով՝ որպես նրանց անվտանգության միակ երաշխիք,
ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը,
դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը, որը հակասում է 1994 թվականի զինադադարի դրույթներին,
դատապարտում է արտաքին որևէ միջամտություն՝ մասնավորապես Թուրքիայի ռազմական և քաղաքական աջակցությունը Ադրբեջանին,
աջակցում է Կովկասի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքները հարգող, արդար ու կայուն խաղաղության կերտման գործընթացին»։

Քամու ուժգնացում, անձրև, ամպրոպ․․․ ի՞նչ եղանակ կլինի հանրապետությունում՝ 11-15-ըՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ մայիսի 11-ին«Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ ՎելայաթիՀրշեջները մարել են Աշոցք գյուղում բռնկված հրդեհը․ այրվել են անասնագոմի կառուցատարրերը և տանիքըԲագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածԱրեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել․ հնարավոր են հետագա ազդեցություններԵրևանի ու մարզերի տասնյակ հասցեներում երկուշաբթի լույս չի լինիՈւժեղ Հայաստանի երիտասարդները Ստեփանավանում իրազեկման արշավ են անցկացնումԴավիթ Նավասարդյանի ելույթը ԿապանումԿապանում տրամադրությունը բարձր է, կապանցիները ջերմ են ընդունում Ուժեղ ՀայաստանինԷդգար Ղազարյանի ելույթը ԿապանումԵվլախում միկրոավտոբուս է վթարի ենթարկվելԴրախտիկ-Ճամբարակ ճանապարհին «Opel Zafira»-ն կիսակողաշրջված հայտնվել է դաշտումՍպերցյանը բացահայտել է, թե ում է երկրպագելու ՊՍԺ-«Արսենալ» խաղումԻնչպես են կապանցիները ողջունում Նարեկ ԿարապետյանինԿապանում ջերմ տրամադրություն է. «Ուժեղ Հայաստան»-ի Սյունիք այցելության երկրորդ օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվեն» քարոզարշավային երրորդ օրն ամփոփում է Սյունիքի մարզկենտրոն ԿապանումՈւժեղ Լոռի Բերդ. Անդրանիկ ԳևորգյանԻրանը Հորմուզի նեղուցով թույլ չի տա անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերինՈւժեղ Հայաստան կուսակցության անդամները Կապանում ենՆարեկ Կարապետյանի ելույթը ԳորիսումՄայիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հյուրընկալվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանըԵրևանում ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացելԱրամ Վարդևանյանի ուժեղ ելույթը Գորիսում․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՓոքր բիզնեսի 0 տոկոս հարկի մասին․ Մենուա ՍողոմոնյանՄենք Գորիսի հետ ենք, Գորիսը՝ մեզ հետ. Ուժեղ Հայաստան լինելու է․ փոփոխության համարը՝ 3Գյուղական մանկությունից՝ ազգային արժեքների պահպանման ճանապարհին․ Սամվել ԿարապետյանՊետությունը պետք է վստահել ճանապարհ անցած, փորձություն հաղթահարած և հաջողություններ գրանցած մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՓոփոխությունը գյուղերում և գյուղացու հանդեպ հոգատարությունը սկսել են իրենց հաղթարշավը․ Ուժեղ ՀայաստանՔարոզարշավ օր 2-րդ. ՈՒժեղ Վերին Խնձորեսկ․ Նարեկ ԿարապետյանԻ՞նչ հետևանք է լինելու ձեզ համար, եթե Ռուսաստանն ընդունի կտրուկ որոշումներ․ Ռոբերտ Քոչարյանը արտագնա աշխատող մարտունեցիներինՄերժում ենք թուլությունը, սուտն ու կեղծիքը, ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանը․ Ավետիք ՉալաբյանՀայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան․ Իրինա ՅոլյանՎերին Խնձորեսկում գիտեն, որ փոփոխությունը գալիս է միայն Սամվել Կարապետյանի հետՄադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Գորիսում ենՄենք ինչ խոստանում ենք, անելու ենք․ մեր խոսքի արժեքը գործն է․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի Գորիսի հանդիպմանը Արամ Վարդևանյանն խոսեց սյունեցիների պայքարի ոգու և Սյունիքի կարևոր դերակատարության մասինԱրթուր Միքայելյանի ելութը Գորիսում«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքումԲՀԿ նախընտրական հանդիպումը՝ ԱբովյանումՀամակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Խնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ)Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ուժեղ թիմը Գորիսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ«ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են