Հայաստանում, դժբախտաբար, շատ-շատերը` վարչապետ Նիկոլ Փաշինյանից սկսած, կարծում են, թե Արցախում ընթացող պատերազմը հայրենական պատերազմ է, գոյամարտ, որտեղ հայությունը պայքարում է Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիայի դեմ: Սակայն նրանք որոշ հարցերում սխալվում են՝ դեգերելով ԶԼՄ-ների տիրաժավորած կարծրատիպերի հորձանուտում: Իրականում, հայ-ադրբեջանական բախումները միայն ծածկույթ են ներկա զարգացումներում։ Արժե, որ մարդիկ տեղեկանան, որ Միացյալ Նահանգներում՝ դեռ հուլիսի տավուշյան բախումների օրերին, տեղյակ են եղել, որ Թուրքիան ոչ միայն հռետորաբանությամբ, այլեւ ռազմական հարթությունում է ներգրավվելու Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի միջեւ հնարավոր պատերազմում: Իսկ եթե Վաշինգտոնի տեղյակ լինելու պարագայում Թուրքիան սեպտեմբերին սպառազինությամբ, ռազմական կադրերով եւ վարձկաններով խառնվում է Արցախում սանձազերծված պատերազմին, գոնե առերեւույթ նշանակում է, որ ԱՄՆ-ն Թուրքիային չի կանգնեցրել: Ինչո՞ւ: Սա էական հարց է։ Հարց կծագի՝ որտեղի՞ց նման տեղեկություն, որ ԱՄՆ-ում հուլիսից տեղյակ են եղել, թե Թուրքիան կարող է խառնվել առաջիկա պատերազմին Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի միջեւ: Նման տեղեկացվածությունը, իմ պարագայում, բխում է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարին, Պետդեպի լրատվականին, Պետդեպի Եվրոպական եւ եվրասիական հարցերի բյուրոյին, ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատանն ուղարկված հարցերից ու ստացված պատասխաններից: Ուղիղ հարց էի հղել․ «․․․Հնարավո՞ր է, որ դեռ հուլիսին ամերիկյան պաշտոնյաները տեղյակ էին, որ Թուրքիան ներգրավվելու է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի առաջիկա ագրեսիայում: Դուք կարո՞ղ եք հայտարարել, որ ամերիկյան կողմն այդպիսի իմացություն չի ունեցել»։ Պատասխանը կներկայացնենք մեր վաղվա համարում:
ԱՄՆ-ն հուլիսի՞ց է տեղյակ եղել. «Հրապարակ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Հրապարակ» թերթը գրում է.
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



