Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անվճար դասընթացների հնարավորություն՝ ժամանակավորապես Հայաստանում գտնվող արցախցիների համար․«Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմական ծանր օրերին, երբ հայկական բանակը շարունակում է իր հաղթական պայքարը սահմանին, թիկունքն էլ քաղաքացիներն են փորձում ամուր պահել։ Ամեն մեկս մեր տեղում, ամեն մեկս մեր գործն անելով։ Որքան էլ դժվար լինի, թևաթափ չենք լինում, քանի որ ուղղակի դրա իրավունքը չունենք։ Այլ տարբերակ, քան պայքարելը, չունենք։ Այս օրերին անհատները, տարբեր կազմակերպություններ հանդես եկան հետաքրքիր նախաձեռնություններով, առաջ քաշվեցին մի շարք նոր գաղափարներ։ Ինչպես ասում են, ամեն մեկն անում է իր ձեռքից եկածը։

«Ararat IT» կենտրոնը ևս հանդես է գալիս նոր ու հետաքրքիր նախաձեռնությամբ։ Մասնավորապես՝ ընկերությունը վստահ է, որ պատերազմում հաղթելու համար ամուր թիկունք է պետք, և հզոր տնտեսություն, եթե ցանկանում ենք, որ աշխարհը մեզ հետ հաշվի նստի։ Եվ ով պետք է սա կյանքի կոչի, եթե ոչ մենք ու հետագա սերունդները, իսկ հապաղելու ժամանակ, իհարկե, չկա։ Բնական է, որ սա պետք է անել կրթության միջոցով։ Սա հաշվի առնելով էլ «Ararat IT Center»-ը կազմակերպում է անվճար IT դասընթացներ թիկունքն էլ ավելի հզոր դարձնելու համար։

«Ararat IT Center»-ի թիմի անդամ և front end developer Հայկ Թորոսյանը նշում է՝ կազմակերպում են անվճար դասընթացներ՝ նախատեսված արցախաբնակ մեր հայրենակիցների համար, որոնք ժամանակավոր բնակություն են հաստատել Հայաստանում։ «Դասընթացները նախատեսված են Արցախից մեզ մոտ ժամանակավորապես տեղափոխված երեխաների և երիտասարդների համար: Դասընթացներին կարող են մասնակցել 12 տարեկանից սկսած՝ առանց նախապայմանների: Դասընթացները ներկա պահին կազմակերպվում են միայն Արարատի մարզի Արարատ քաղաքում: Առավել մանրամասն տեղեկությունների ծանոթանալու համար պետք է այցելել կենտրոնի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հայկը։

Նշում է՝ դասընթացները բաղկացած են 5 փուլից, ընդհանուր տևողությունը՝ նվազագույնը 7 ամիս՝ կախված առաջադիմությունից: «Մենք, հիմնվելով «կրթություն հանուն հաղթանակի» գաղափարի վրա, կազմակերպում ենք անվճար դասընթացներ Արցախից ժամանած երիտասարդների համար՝ ցանկանալով IT ոլորտը, կրթությունն ու հնարավորությունները դարձնել հասանելի, ինչպես նաև նրանց ընձեռել աշխատանքի նոր հնարավորություններ ապագայի ոլորտում»,ընդգծում է մեր զրուցակիցը։

Ի դեպ, նա շեշտում է, որ երբ պատերազմն ավարտվի և արցախաբնակ մեր հայրենակիցները հնարավորություն ունենան վերադառնալ Արցախ, դա պատճառ չի դառնա, որ նրանց կրթությունը կիսատ մնա։ «Կցանկանայի նշել նաև, որ երեխաների վերադարձը Արցախի Հանրապետություն չի խանգարի ամբողջությամբ ավարտել դասընթացները, քանի որ մենք հնարավորություն կընձեռենք մասնակցել դրանց օնլայն տարբերակով»,-եզրափակում է Հայկ Թորոսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԻշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ ՊետրոսյանԹուրքիայում հայ տղամարդ են սպանել. դին հայտնաբերվել է ՍտամբուլումԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասին«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումները շարունակվում են Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը Խորթ հայրը սպանել է 10 ամսական երեխային՝ շատ լացելու պատճառովԱրթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է Վորոնեժի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին Արագածոտնում «Opel»-ը բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում Թրամփը հայտարարել է՝ Իրանը պետք է փոխհատուցում վճարի սպանվածների և վիրավորների համար Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 69-ամյա կնոջ վիրահատության ժամանակ պատահմամբ սխալ օրգան են հեռացրելՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 11-ին 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՌեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Եթե քո վրայից զգում ես այս հոտը, ուրեմն օրգանիզմումդ կան քաղցկեղի բջիջներԼույս չի լինելու Թրամփը գաղտնի չվերթով է մեկնել Թուրքիայից. Washington Post Եվրամիությունը փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրները. ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանում կատարվողի մասին ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմռան ավարտին մնացել է 21 օր․ այլևս մի´ հետաձգեք ամառըԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը