Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Առավելագույն ջանքեր՝ խնդիրները լուծելու համար. տնտեսություն պահելը միայն գործատուների խնդիրը չէ».«Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս փուլում քաղաքացիների տնտեսական ակտիվությունը մի քանի նշանակություն ունի: «Փաստի» հետ զրույցում այս մասին ընդգծել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, որի հետ խոսել ենք պատերազմական իրավիճակում նաև բիզնեսի ու պետական մարմինների կողմից պահանջվող քայլերի մասին: «Թեպետ որոշ դժվարությունների առկայությանը, մեր քաղաքացիները տնտեսության ակտիվությունը պահելու համար իրենց գնումների ծավալները պետք է պահպանեն: Երկրորդ բաղադրիչը լավատես լինելն է, ու, ըստ այդմ, իրենց հեռահար պլանները չհետաձգելը: Շատ կարևոր է հոգեբանական պահը, այն, որ հուսահատություն չլինի, սպասողական կեցվածք չլինի:

Դա կօգնի, որ մեր գնումներով տարբեր ճյուղերում տարբեր տնտեսական զարգացումների նպաստենք, քանի որ հարկերը շատ անհրաժեշտ են բյուջեի համար, իսկ հարկերը կվճարվեն այն դեպքում, եթե իրացման ծավալները որքան հնարավոր է մնան օպտիմալ մակարդակում»,-ասաց Գ. Մակարյանը՝ կարևորելով նաև հենց քաղաքացիների կողմից տեղական արտադրանքը արժևորելու պատրաստակամությունը, տեղական արտադրությունը խթանելու վարքագիծը: «Քաղաքացու հենց նկարագրված կերպարն է կարևոր. չենք կարող թույլ տալ, որ տնտեսությունը տապալվի, որովհետև տնտեսություն պահելը միայն գործատուների խնդիրը չէ, նաև քաղաքացիների խնդիրն է: Աշխատող քաղաքացին իր պարտականությունները ևս պետք է կատարի: Այսօր բիզնեսի մեջ չպետք է լինեն դեպքեր, որտեղ պատերազմական իրավիճակը պատճառաբանելով՝ կասեն՝ չստացվեց, չկարողացանք:

Մեծ հաշվով, պետք է առավելագույն ջանքեր ներդնել՝ խնդիրները լուծելու համար: Հիմնական կոնցեպտը սա է, որի շուրջ պետք է համախմբվենք: Իր հերթին բիզնեսը միայն ինքն իրենով կդժվարանա տնտեսական կայունություն ապահովել: Ձեռնարկությունների կայուն գործունեությունը պայմանավորված է նաև արտաքին միջավայրի խնդիրներով: Կարող են լինել մատակարարման, տրանսպորտային, այլ երկրների հետ հարաբերվելու խնդիրներ, որոնց պետությունը շատ ուշադիր պետք է հետևի: Եվ իրապես այսօր պետական մարմինները աչալուրջ են հատկապես մատակարարման շղթայի առումով, որովհետև ինչ-ինչ պատճառներով որոշ գործատուներ կարող է և չներմուծեն ապրանքներ, որոնք կարևոր են թե՛ ընդհանուր կենսամակարդակի տեսանկյունից, թե՛ այսօրվա իրադրության պարագայում:

Ձեռնարկությունները պիտի շարունակեն դժվարությունները հաղթահարել և անհրաժեշտության դեպքում դիմել պետական մարմիններին»,ընդգծեց մեր զրուցակիցը: Գ. Մակարյանը շեշտեց, որ տնտեսավարող սուբյեկտներն այս օրերին իրենց հարկերը վճարելու պատրաստակամություն ունեն, և կարևոր է այդկերպ շարունակելը. «Բայց տնտեսվարող սուբյեկտները նաև պետք է կարողանան ճիշտ ձևակերպել իրենց հուզող հարցերը, խնդիրները, որ պետական մարմինները ժամանակին փորձեն ինչ-որ լուծումներ տալ: Դա կարևոր է նաև հետագայի առումով: Մեր տնտեսությունը վերականգնելու ու այն ուժեղացնելու խիստ անհրաժեշտություն կա թե՛ հիմա, թե՛ այն ժամանակ, երբ այս իրավիճակը կավարտվի: Այդ ընթացքում հարց կծագի՝ ի՞նչ անել տնտեսության զարգացումն արագացնելու համար:

Գուցե, օրինակ՝ անհրաժեշտ լինեն հարկային արտոնություններ, պաշտպանության, պարենի անվտանգության կամ հատուկ նշանակության համակարգերին առնչվող արտադրանքների թողարկման սուբսիդավորումներ: Այդ ամենին զուգահեռ, սակայն, պետք է հաշվի առնել, թե կառավարությունն ինչ հնարավորություններ ունի, որովհետև ցանկությունների մասին շատ կարելի է խոսել, բայց հնարավորությունները սահմանափակ են»: Նա մատնանշեց մի շարք վերանայումների մասին. «Օրինակ՝ հիմա արմատապես պետք է փոխել մյուս տարվա պետական բյուջեն, որն արդեն նախագծվում էր: Հայաստանի արդյունաբերության ռազմավարությունը ևս կար: Այն դեռ չի ընդունվել, բայց հիմնովին վերանայման կարիք ունի: Այնտեղ շեշտադրումը վերամշակող ձեռնարկությունների վրա է, բայց միգուցե այլ տնտեսական ճյուղերի զարգացման անհրաժեշտություն կա, որոնք առնչվում են հատուկ նշանակությանը, պարենի անվտանգության ապահովմանը:

Չէ՞ որ Հայաստանն արդեն տեսավ նաև հարևան համարվող, մասնավորապես, Վրաստանի կեցվածքը, որը միանշանակ չէր: Պետք է հստակեցնենք, թե ինչը տեղում կարող ենք արտադրել, ներմուծվող ո՞ր ապրանքները կարող ենք փոխարինել տեղական արտադրանքով»: Գագիկ Մակարյանը վերանայման անհրաժեշտություն է տեսնում նաև տնտեսության գերակա ճանաչված ոլորտների պարագայում: Հաշվի առնելով նաև համավարակի բաղադրիչը՝ նա շեշտեց, որ տուրիզմն իր նշանակությունը կորցնում է. «Գերակա ճյուղերից գյուղատնտեսության դերը պետք է ավելի ուժեղացվի, իսկ տուրիզմի փոխարեն, օրինակ՝ կարելի է մտածել մեքենաշինության, ինչպես նաև տեքստիլի զարգացման ուղղությամբ: Հայաստանը գերակա ճյուղ պետք է դարձնի նաև շինարարությունը, որովհետև այն նաև վերականգնողական նշանակություն ունի Արցախի համար. ակնհայտ է, որ մյուս տարի բնակարանների պահանջարկը մեծանալու է: Չի բացառվում հայրենադարձության աճը, բայցի այդ, Արցախից եկած մեր քաղաքացիների որոշակի մասը, մինչև տները վերականգնելը, դեռ այստեղ կմնա:

Մեզ մոտ շինարարական նյութերի արտադրությունը գերակա է դառնում նաև Արցախում ենթակառուցվածքները վերականգնելու իմաստով: Մեծ հաշվով, շինարարությունը տուրիզմին փոխարինող գերակա ճյուղ կարող է դառնալ, ու բյուջեն անհրաժեշտ է վերադասավորել նաև հենց այս տեսանկյունից»: Անդրադառնալով այս փուլում կառավարության հստակ անելիքներին՝ նա մի քանի բաղադրիչ առանձնացրեց: «Որքան հնարավոր է՝ պետք է անցնել ծախսերի օպտիմալ համակարգի, ավելորդ շռայլությունները պետք է դադարեցվեն: Պետությունը պետք է ուշադրություն դարձնի նաև իր համագործակցությանն այլ երկրների հետ: Ես դեռ համավարակի առիթով էի շեշտել, որ կարևորում եմ տնտեսական ու քաղաքական դաշինքների ստեղծումը որոշ պետությունների հետ: Այս իրավիճակում առավելապես եմ կարևորում:

Բացի այդ, կառավարությունը պետք է շեշտադրում անի հարկային և ընդհանուր զբաղվածության ապահովման տեսանկյունից ավելի ձեռնտու ոլորտների վրա: Շատ կարևոր է ուշադրություն դարձնել նաև արտաքին աշխարհից ստացվող օգնությունների վրա: Հիմա ունենք ՍԵՊԱ պայմանագիր ԵՄ-ի հետ, բայց մենք այս փուլում տեսանք Եվրոպայի կեցվածքը, որը, մեղմ մասած, միասնական չէր: Եթե Եվրոպան մեզ պետք է գումարներ տա, պետք է հասկանանք, թե հատկապես ո՞ր նպատակների համար: Եվրոպան շեշտադրում է մարդու իրավունքների, ժողովրդավարական բարեփոխումների և նման այլ կարևորությունների մասին, բայց, միգուցե, իրական կյանքը մեզ ցույց տվեց, որ մարդու իրավունքների հետ կապված կոնվենցիաներին հետևելն ու պաշտպանելը ձևակա՞ն էր:

Կառավարությունը պետք է պահանջկոտ լինի նաև այդ համատեքստում: Պետք է զարկ տալ այն ուղղություններին, որոնք կարևոր են մեր ինքնաբավության, ինքնուրույնության, անկախության ու անվտանգության տեսանկյունից: Գումարները հենց այդ նպատակների համար պետք է բերել, իսկ գումարների որոշակի մասը կարելի է փորձել ստանալ տարբեր պատրվակներով. մի քանի գերտերություն, այդ թվում ԵՄ-ն, հիմա պարտք են Հայաստանին: Իրենց վատ վերաբերմունքը պետք է գոնե այդ պարտքը մարելով կոմպենսացնեն, իսկ այդ պարտքը ոչ թե վարկ տրամադրելը, այլ անհատույց օգնությունը պետք է լինի»,ասաց նա: Գագիկ Մակարյանի խոսքով, ամենակարևորը հայկական սփյուռքի հետ աշխատելն է. «Թուրքիան ավելի քան 100 տարի առաջ միայն հայերից ազատվելու խնդիր չէր դրել:

Ցեղասպանության միջոցով ուզում էր զավթել նաև հայկական ունեցվածքը, ազգին սնանկացնել ու դրանով լուծեր հայկական հարցը: Բայց դա տեղի չունեցավ: Մեր հայրենակիցները, հեռանալով այլ երկրներ, կարողացան գոյատևել: Արդյունքում հիմա հզոր սփյուռք ունենք, որը լուրջ գլխացավանք է Թուրքիայի համար, և կարող է գլխացավանք լինել նաև այն երկրների իշխանությունների համար, որոնք արդարացի չեն իրենց պահվածքով: Այսինքն, Սփյուռքից ոչ թե գումարներ պետք է ակնկալել, այլ Սփյուռքի առաջ խնդիրներ պետք է դնել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ»Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա Կոստանյան