Հրապարակվել են Ադրբեջանի կենդանի ուժի կորուստների մասին տվյալները՝ ըստ օրերի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանի կենդանի ուժի կորուստների մասին տվյալները՝ ըստ օրերի։ Արցախի տեղեկատվական շտաբը նաև հայտնել է, որ սեպտեմբերի 27-ից մինչ օրս Ադրբեջանն ունեցել է կենդանի ուժի 6459 կորուստ։
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



