Երևան, 11.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բանկերը կարող են ներել պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած, զոհված, կամ անհայտ կորած անձի վարկերը, մայր գումարները, բայց պարտադրված չեն

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ազգային ժողովի արտահերթ նիստին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է որ բանկերը և վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները: Նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Նա նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ ձևակերպումներն ավելի հստակեցվել են, ընդունվել է, որ առաջարկվող լուծումները կիրառելի լինեն նաև անհայտ կորած անձանց նկատմամբ:

«Խոսքը նպաստավոր հարկային միջավայրի ստեղծման մասին է, որ բանկերը և վարկային կազմակերպությունները իրենց հայեցողությամբ և ոչ թե պարտադրված լինելով, իրենց քաղաքականության շրջանակներում կարողանան առանց  հարկային հետևանքներ կրելու ներել այդ վարկային պարտավորությունները»,- ասաց նա և կոչ արեց հասարակության մեջ չձևավորել չհիմնավորված սպասումներ, որ հետագայում բանկերի հետ տարակածություններ չլինեն: Նա ասաց, որ իրավական առումով հնարավոր էլ չէ նման բան պարտադրել բանկերին:

Ավելի վաղ՝ նախագիծը ներկայացնելու ժամանակ, նա նշել էր, որ սա վերաբերում է ոչ միայն տույժերին ու տուգանքներին, այլ նաև վարկի մայր գումարներին: Փոխնախարարը նշել է, որ օրենքի ընդունումից հետո հնարավորություն կընձեռվի, որ առանց հարկային հետևանքի ներել ոչ միայն հենց մարտական գործողություների մասնակցած զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները, այլ նաև նրանց հետ առաջին փոխկապակցված անձանց՝ ծնողների՝ համատեղությամբ ապրող, զավակների՝ համատեղությամբ ապրող, և ամուսնու: «Նախագծով հնարավորություն է տրվում ներել ոչ միայն անհուսալի ճանաչված, այլ նաև դեռևս անհուսալի չճանաչված վարկերը, որոնք հաշվեկշռում են»,-ասել է նա:

Արման Պողոսյանն ասաց, որ նախագծի գաղափարախոսությունն այն է, որ հնարավորություն է ընձեռվում, որ վարկատու բանկերը և կազմակերպությունները ներեն այդ պարտավորությունները, միաժամանակ պետությունը այդ ներելու հետևանքով ստացվող հետևանքների կամ կորսվող եկամուտների բեռի մի մասը՝ հարկին համապատասխանող մասը վերցնում է իր վրա: Նա հույս հայտնեց, որ շատ ծավալով ներկրումներ կունենանք:

Նախագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ միաձայն՝ 75 կողմ ձայնով:

«Ուժեղ Հայաստան»-ի թիմը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում է ԲՀԿ նախընտրական քարոզարշավը Գագիկ Ծառուկյանը շարունակում է Հրազդանում և հարակից տարածքներումՀողի տակ հին նավ է հայտնաբերվել Հանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասություն թե համադրությունԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Mövenpick-ը գալիս է ՀայաստանՈւղիղ. «Լուսավոր Հայաստան»-ը Երևանի կենտրոնում նախընտրական քարոզարշավ է անցկացնումՎրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-Պատրիարքին Ինչու է պետք Երաշխավորված Խաղաղություն. Նարեկ ԿարապետյանEADaily․ Արդյոք ԵՄ-ում հայկական արտադրանքի ապագան կախված է ԵԱՏՄ բյուջեից Բրյուսելը կաջակցի Երևանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում. Մարթա Կոս «Ավելորդ» արև. Ինչո՞ւ են Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները դառնում բացասական Իշխանությունը, «կեղծ հիբրիդային պատերազմի» վտանգի պատրվակով, եվրոպական կառույցներին ազդեցության մեծ հնարավորություններ է տալիս. ԿոստանյանԱղքատության մակարդակը երկրում չի փոխվել, երկրի բնակչության 22 % աղքատ է. Հրայր Կամենդատյան37-ամյա տղամարդը խանութից 90 հատ կանացի ներքնազգեստ է գողացել և փախուստի դիմելԽոշոր վթար Արարատում, «Opel»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում, վիրավnր կաԹրամփը մայիսի 13-15-ը պետական այցով կլինի Չինաստանում Ուղիղ եթերում ուտելու մասին. Մենուա ՍողոմոնյանՈւժեղ Հայաստանն անհնար է առանց ուժեղ Սյունիքի, իսկ Սյունիքի սիրտը Գորիսն է. Ա. ՉալաբյանԸնտրություն չկա. պետք է դադարեցնել ընտրարշավը. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավ առանց հավասար պայմանների Նարեկ Կարապետյանի ելույթը Կապանում. տեսանյութ Դժվար է հավատալ, որ մեր ժողովուրդը կընտրի Նիկոլի առաջնորդությամբ նոր աղետի ճանապարհը. Վահե ՀովհաննիսյանՈսկու գինը կփոխվի՞1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել Թուրքիան և Ադրբեջանը երկար տարիներ պայքարում են, որ ՀՀ-ն չունենա ատոմակայան. Էդմոն ՄարուքյանՎթար է․ ջուր չի լինելու Եթե Ալիևի խոսքը առկա իրողություններին հարմարվելու և ծնկի գալու մասին է, ապա, այո՛, Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը․ Աբրահամյան Մոսկվայի ուղերձը՝ Երևանի ընտրություններից առաջ Ահա թե ինչ էր մեզ խոստացել Եվրոպական քաղաքական ընտանիքը և թե ինչ ստացանք մենք. ՀՃՇ անդամի գրառումը Կառուցելու ենք ժամանակակից ու հզոր բանակ. Արսեն Վարդանյան Հրդեհ` Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկում Ռուբլին ու դոլարը թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել Քամու ուժգնացում, անձրև, ամպրոպ․․․ ի՞նչ եղանակ կլինի հանրապետությունում՝ 11-15-ըՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ մայիսի 11-ին«Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ ՎելայաթիՀրշեջները մարել են Աշոցք գյուղում բռնկված հրդեհը․ այրվել են անասնագոմի կառուցատարրերը և տանիքըԲագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածԱրեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել․ հնարավոր են հետագա ազդեցություններԵրևանի ու մարզերի տասնյակ հասցեներում երկուշաբթի լույս չի լինիՈւժեղ Հայաստանի երիտասարդները Ստեփանավանում իրազեկման արշավ են անցկացնումԴավիթ Նավասարդյանի ելույթը ԿապանումԿապանում տրամադրությունը բարձր է, կապանցիները ջերմ են ընդունում Ուժեղ ՀայաստանինԷդգար Ղազարյանի ելույթը ԿապանումԵվլախում միկրոավտոբուս է վթարի ենթարկվելԴրախտիկ-Ճամբարակ ճանապարհին «Opel Zafira»-ն կիսակողաշրջված հայտնվել է դաշտումՍպերցյանը բացահայտել է, թե ում է երկրպագելու ՊՍԺ-«Արսենալ» խաղումԻնչպես են կապանցիները ողջունում Նարեկ ԿարապետյանինԿապանում ջերմ տրամադրություն է. «Ուժեղ Հայաստան»-ի Սյունիք այցելության երկրորդ օր