Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ, եթե սխալմամբ լինի, պատասխանի է արժանանալու. ԻԻՀ ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Իրանի տարածք արկեր ընկնելու միջադեպերին:
«Իր քաղաքացիների անվտանգությունն Իրանի կարմիր գիծն է։ Զինված ուժերն անհրաժեշտ նախազգուշացումները տվել են, մյուս կողմի բացատրությունները լսել են։ Ասել ենք, որ Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե սխալմամբ լինի, պատասխանի է արժանանալու»,- ինչպես փոխանցում է Irna գործակալությունը, ասել է Խաթիբզադեն։
Հայտնի է, որ Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություների ընթացքում ադրբեջանական կողմի արձակած արկեր և ԱԹՍ-ներ են ընկել իրանական տարածքում: ԱԹՍ-ներից մեկի ուսումնասիրությունը մասնագետներին հիմք էր տվել հայտարարելու, որ այն իսրայելական արտադրության է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



