Ստեփանակերտի հրետակոծությունից 3 քաղաքացի է տուժել․ վիրավորները 82, 36, 33 տարեկան են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը ծանր հրթիռներով և ԱԹՍ-ներով:
Հրթիռակոծության և օդային հարվածների հետևանքով Ստեփանակերտում տուժել են 3 քաղաքացիական անձինք՝ 82-ամյա Ռուզաննա Սարգսյանը, 36-ամյա Վարդան Խանամյանը, 33-ամյա Արման Արամյանը: Քաղաքի բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցվել է մեծ նյութական վնաս՝ հայտնում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը:
Հիշեցնենք, որ լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին, հայտնում են ՊԲ-ից:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



