«Սպիսատ». Նոր ընդդիմությունը որոշել է թաղել գործող ընդդիմությանը եւ զբաղեցնել նրա տեղը
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրական հանրաքվեից անմիջապես հետո այդ հանրաքվեին ակտիվորեն չմասնակցած քաղաքական ուժերը փորձում են կազմակերպել հանրաքվեի դեմ հանդես եկող ուժերի հուղարկավորությունը՝ հավակնություն ունենալով զբաղեցնել նրանց ազատած տեղը:
Այս կուսակցություններն արդեն «սպիսատ» են անում «Ոչ»-ի միասնական շտաբի մեջ մտնող ՀԱԿ-ին եւ ՀԺԿ-ին, ինչպես նաեւ «Նոր Հայաստան» միավորման մեջ մտնող կուսակցություններին:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը եւ «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը երեկ խորհրդարանում հայտարարեցին, որ ընդդիմադիր ընտրազանգվածին առաջնորդելու պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



