ԼՂ հակամարտությանը ՀԱՊԿ խաղաղապահներին ներգրավելու հարց մեր օրակարգում չկա․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՔԱՂԱՔԱԿԱՆՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ խաղաղապահներին ներգրավելու հարցն այժմ օրակարգում չկա:
Այս մասին գրում է belta.by կայքը։
Գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ ՀԱՊԿ-ն նախատեսում է այս տարի իր խաղաղապահ առաքելությունը ՄԱԿ-ում ընդգրկելու համար անհրաժեշտ իրավական աշխատանքներն ավարտին հասցնել, իսկ մյուս տարի արդեն այս ուղղությամբ կոնկրետ բանակցություններ կանցկացվեն։
Զասը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ի հիմնական նպատակն է ոչ թե ռազմական, այլ քաղաքական միջոցներով ապահովել միջազգային խաղաղության ու տարածաշրջանային անվտանգության ամրապնդումն ու պահպանումը: Այս նպատակով կան լավ պատրաստված ստորաբաժանումներ, որոնք ունակ են լուծել խաղաղապահ խնդիրներ, հակամարտող կողմերին առանձնացնելու պայմաններ ստեղծել, բանակցային գործընթաց սկսել և, ընդհանուր առմամբ, խաղաղություն հաստատել:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շեշտել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լուծման գործում ՀԱՊԿ խաղաղապահներին ներգրավելու հարց օրակարգում չէ: Հայաստանն ու Ադրբեջանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները ուղղակիորեն մասնակցում են իրավիճակի կարգավորմանը,- ասել է նա:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



