Զոհրաբ Մնացականյանը՝ ադրբեջանցիների կողմից հայ գերիների գնդակահարության մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴա նորից ի ցույց է դնում բարբարոսության խորությունը, որի հետ մենք հիմա առնչվում ենք: Այս մասին Հունաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով ադրբեջանցիների կողմից հայ գերիների գնդակահարության դեպքին:
«Սա նորություն չէ: Այն նորից ի ցույց է դնում, որ մենք պայքարում ենք մեր գոյության համար, մեզ որևէ բան հետ չի պահելու: Ես նորից ուզում եմ խոնարհվել նրանց առջև, ովքեր հիմա կռվում են դրա համար:
Մեր գործը լինելու է միջազգային հանրությանն ամենախիստ ձևով ի ցույց դնելու այս բարբարոսության խորությունը, թե ինչի հետ մենք գործ ունենք։ Դրա իրավական ու քաղաքական մասերը կարելի է արտահայտել տարբեր ձևերով, դա իհարկել կուսումնասիրվի, կփաստագրվի, համապատասխան պրոցեդուալ հարցերը կլուծվեն»,-ասաց նա:
Մնացականյանի խոսքերով, Ադրբեջանի կողմից բոլոր քաղաքական նորմերը ենթարկվում են ջախջախման. «Սա այս կոնֆլիկտի էությունն է»:



