Հիմա՝ դու հավերժ զինվոր ես, իսկ ես՝ հավերժ զինվորի սպասող. մենք չենք բաժանվել իրարից, դու իմ սրտում ես ու միշտ կլինես
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռաջ ես միայն քոնն էի, դու՝ միայն իմը: Հիմա մենք երկուսով բոլորինն ենք: Դու դարձել ես հերոս, ես՝ հերոսի աղջիկ: Դու՝ հրեշտակ, իսկ ես՝ քո վկան Երկրի երեսին: Դու՝ հավերժ զինվոր, իսկ ես՝ հավերժ զինվորի սպասող: Դու՝ հայրենիք, իսկ ես՝ հայրենապաշտ:
Մենք չենք բաժանվել իրարից: Դու իմ սրտում ես ու միշտ կլինես: Մի քանի տարում մի կյանքից առավել ես ինձ նվիրել, իսկ հիմա հենց քո կյանքն ես նվիրել, բայց ոչ միայն ինձ, այլ ամբողջ ազգիս:
Դու միշտ ասում էիր. «Շատերին շատ ենք»... Ճիշտ էիր, Շա՜նթս: Այնքան շա՜տ էինք, որ աշխարհը չդիմացավ մեր սիրո չափաբաժնին, ու գնացիր քո սիրած «Դեպի վերև»-ը, որ մեր երկնային սերը պատի ողջ աշխարհին:
4 տարի 9 ամիս ամեն օր միմյանց ասել ենք «բարի լույս» և «բարի գիշեր» , իսկ վերջում՝ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԻՐԱՐ ՀԵՏ ՄԻՇՏ:
Հավերժ իմ սեր։



1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



