Հայ բժիշկները վիրահատել են ադրբեջանցի ռազմագերուն (տեսանյութ)
ՎԻԴԵՈՀայ բժիշկները վիրահատել են ադրբեջանցի ռազմագերուն։
️Ադրբեջանի զինծառայողը, որը գերի է ընկել Արցախի պաշտպանության բանակի կողմից, վիրահատվել է հայ բժիշկների կողմից: Infoteka24-ը հրապարակել է բացառիկ կադրեր, որում երևում է, թե ինչպես է բուժում ստանում ադրբեջանցի ռազմագերին։
Հիշեցնենք, որ օրերս սոցիալական ցանցերը տեղադրել էին մի տեսանյութ, որում ադրբեջանցի զինվորները ցուցադրաբար կրակում էին հայ զինյալների վրա, որոնք գերի էին ընկել և վայր դրել զենքերը։ Ի դեպ՝ հայ գերիներից մեկը մոտ 70 տարեկան էր:
Այս միջադեպը երկու բանակների, երկու ժողովուրդների միջև տարբերության լավագույն ցուցանիշն է: Ադրբեջանաթուրքական զինվորները և նրանց վարձկան-ահաբեկիչները եկել են հայկական հող մեկ նպատակով ՝ սպանել, մաքրել տարածքը հայ բնակչությունից, այն ժամանակ, երբ Արցախը պայքարում է ոչ միայն իր գոյատևման, այլ նաև քաղաքակրթության և մարդկային արժեքների փրկության համար:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



