Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բազ­մաբ­նա­կա­րան բնա­կե­լի շեն­քե­րում կա­ռու­ցել ստոր­գետ­նյա ավ­տո­կա­յա­նա­տե­ղի­ներ, որոնք կա­րող են օգ­տա­գործ­վել որ­պես ապաս­տա­րան­ներ. նա­խա­գիծ․«Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմի մեկնարկից օրեր անց, երբ խոսվում էր օդային տագնապ հայտարարելու հնարավորության մասին, և թե ինչ պետք է քաղաքացիներն անեն այդ իրավիճակում, առաջին հարցը, որ բարձրացվեց՝ իսկ որտե՞ղ պետք է պատսպարվենք: ԱԻՆ-ը տեղեկացրեց, որ պաշտպանական կառույցներ են նկուղը, կիսանկուղային հարկերը, մետրոպոլիտենը , ստորգետնյա կառույցները, ստորգետնյա ավտոկայանատեղիները, կախված տեղանքից նաև՝ ջրատարը, խորացված այլ կառույցները, խորշերը։ Գաղտնիք չէ, որ, օրինակ՝ նկուղներում շատ դեպքերում բացառապես կոյուղին է, դրանցից շատերն ուղղակի պիտանի չեն որպես ապաստարան շահագործման:

Ինչպես ասում են՝ ցանկացած հարց քննարկենք սեփական օրինակով: Եթե մեր թաղամասում, իսկ ես բնակվում եմ Աջափնյակում, հնչի օդային տագնապ, ես պետք է փորձեմ պատսպարվել մեր նկուղում, որտեղ կոյուղին է, այն որպես նկուղ չի էլ ծառայում, չկան պատուհաններ և անգամ մի քանի րոպե այնտեղ մնալը գրեթե անհնար է: Մեր տան մոտակայքում, բնականաբար, չկա մետրոպոլիտեն, ստորգետնյա ավտոկայանատեղի և նմանատիպ կառույցներ: Սրանք հարցեր են, որոնց լուծման մասին մենք, ավաղ, մտածում ենք միայն այն ժամանակ, երբ վտանգն «ուղտի պես չոքում է մեր դռանը»:

Թերևս այս հարցերը հաշվի առնելով էլ քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է մի շարք փոփոխություններ կատարել քաղաքաշինության նախագահի մի շարք հրամաններում: Նշվում է, որ ՀՀ տարածքում նոր կառուցվող և վերակառուցվող, արդիականացվող, ընդլայնվող բնակելի, կրթական, առողջապահական, վարչական և հասարակական այլ նշանակության շենքերի և շինությունների համար նկուղային և որմնախարսխային հարկերի, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղիների նախագծման, նորոգման, դրանցում քաղաքացիական պաշտպանության կառույցների շենքերի (ապաստարանների և/կամ թաքստոցների) տեղակայման մասով գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերը լրամշակման կարիք ունեն:

Հասարակական շենքերի նկուղային և որմնախարսխային հարկերի, ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցման, ինչպես նաև գոյություն ունեցող նկուղային հարկերում ապաստարանների և թաքստոցների տեղակայման, դրանց ընթացիկ նորոգման աշխատանքների և այդ տարածքների բավարար ու անվտանգ շահագործման ապահովումը կարևորվում է հատկապես արտակարգ իրավիճակների պայմաններում: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի նախագծի ամբողջական փաթեթը սահմանված կարգով արդեն իսկ ներկայացվել է պետական մարմինների քննարկմանը և լրամշակվել ներկայացված առաջարկությունների համաձայն:

Նախագծի վերջնական մշակված տարբերակը ներկայացվել է արդարադատության նախարարություն՝ փորձագիտական եզրակացության: Նախագծի ընդունման պարագայում ակնկալվում է Հայաստանի տարածքում նոր կառուցվող և վերակառուցվող բնակելի և հասարակական շենքերի նկուղային, որմնախարսխային հարկերում, ստորգետնյա ավտոկայանատեղիներում քաղաքացիական պաշտպանության կառույցների նախագծման (տեղակայման) և շինարարության արդյունավետ իրականացման համար իրավական հիմքերի ստեղծում, նորմատիվատեխնիկական կարգավորումների ապահովում:

Առավել կարևորվում է բազմաբնակարան բնակելի շենքերում ստորգետնյա ավտոկայանատեղիների նախատեսում ու դրանք որպես ապաստարաններ օգտագործելու հնարավորությունը: Միաժամանակ հասարակական շենքերում կարևորվում է դպրոցական, նախադպրոցական, առողջապահական, մշակութային և մարզական, վարչական օբյեկտների նկուղային հարկերում ապաստարանների և թաքստոցների ներկառուցման կամ հարմարեցման անհրաժեշտությունը՝ սահմանվող պարտադիր պահանջների կիրառմամբ (հատկապես բնակելի, դպրոցական, նախադպրոցական, առողջապահական, մշակութային և վարչական օբյեկտների, առևտրի մեծ կենտրոնների, սպորտային և հյուրանոցային համալիրների և այլն): Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություններ չեն առաջանում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ Կարապետյան67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելունԵրկու տարեկան երեխա է ընկել դիտահորի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ 2026թ-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի երեխայի նպաստի նոր սահմանաչափըԼիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին Ոչ սթափ վիճակում գտնվող կինը 3-ամյա դստերը 9-րդ հարկից դուրս է նետել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար (Video)Ավետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԿասեցվել է «Արտակ Քարամյան» ընկերությանը պատկանող «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին ՄԱԳԱՏԷ-ն կհեռացնի միջուկային նյութերը Սիրիայում գտնվող գաղտնի օբյեկտից․ Axios Ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանըԿռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանԱվստրալիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը Վրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու Ռուսաստանը հայտարարել է Վրաստանի հետ պրագմատիկ կապերի ընդլայնման պատրաստակամության մասին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան iPhone 18 և այլ արժեքավոր նվերներ«Աձյալի» մեջ փաթաթած երեխա էր, սառած էր. ինչպես են գտել նորածնին Հալաբյանում (Video) Կապանում բախվել են բեռնատարն ու երթուղայինը․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Երևանում հայտնաբերված նորածնի կյանքին uպառնացող վտանգ չկա. ԱՆ Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԻշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ ՊետրոսյանԹուրքիայում հայ տղամարդ են սպանել. դին հայտնաբերվել է ՍտամբուլումԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասին«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումները շարունակվում են