Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որոշակի լարվածություն կա, բայց ես առանց փաստերի, ապացույցների ոչինչ չեմ կարող ասել. Պարզաբանում է Նարեկ Մակարյանը

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Երգիչ, վերջին շրջանում նաև դերասանի կարգավիճակում հանդես եկող Նարեկ Մակարյանն այսօր առավոտյան իր ավտոմեքենան հայտնաբերել է վնասված ու թալանված վիճակում: Այդ մասին տուժողը տեղեկացրել է իր Facebook-յան էջի միջոցով: Aysor.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ՝ հետաքրքրվելով, թե ե՞րբ ու ի՞նչ պայմաններում է բացահայտել իրականացված հանցագործությունը:

«Երեկ` երեկոյան ժամը 23:00-ի կողմերը գործնական հանդիպման գնացի իմ նախկին պրոդյուսեր Սոֆյա Գուլյանի հետ: Պարզաբանելու մի քանի ֆինանսական խնդիրներ ունեինք, որոնք արդեն բավական ժամանակ է՝ ծավալվում են: Իհարկե, հաճելի զրույց չէր: Բայց ավտոմեքենայով չեմ գնացել, քանի որ մինչ այդ ATV հեռուստաընկերությունում ամանորյա նկարահանումների էի մասնակցում ու մի փոքր գինովցած էի, չցանկացա այդպես ղեկին նստել: Տուն եմ վերադարձել գիշերը ժամը 2-3:00-ի հատվածում: Առավոտյան ժամը 8-8:30 մայրս արթնացրեց, ասաց, որ ավտոմեքենայիս պատուհանը բաց եմ թողել, ուշադիր լինեմ: Դա ինձ համար զարմանալի էր… Երբ իջա ներքև՝ պատուհանը փակելու, հասկացա, որ ոչ թե բաց է, այլ ապակին է կոտրված, ապակու կտորներն ամենուր էին՝ ներսում ու դրսում»,-մեզ հետ զրույցում նշեց երգիչը:

Ստուգելով ավտոմեքենայում գտնվող անձնական իրերի պարունակությունը՝ նա հայտնաբերել է, որ բացակայում է ԱՄՆ-ից բերված 300 դոլար արժողությամբ դրամապանակը՝ մոտ 200 դոլարի չափ գումարով ու անձնական փաստաթղթերով: «Վարորդական իրավունքս էին տարել, մոտ 40 հազար դրամ կար դրամապանակումս, մի այդքան էլ ունեի ավտոմեքենայի գրպանչիկում: Տարել էին նաև պայուսակս, որը 7-800 դոլարանոց «Դոլչե Գաբանա» ֆիրմայի պայուսակ էր: Բայց ինձ համար ամենացավալին այն էր, որ տարել էին իմ նոր երգերի «մինուսներով» կրիչները: Այդ երգերը պատրաստվում էի թողարկել Նոր տարուց հետո»,-հավելեց նա:

Երգչի համար հանելուկային է մնում այն, որ «գողերին» այդչափ հետաքրքրել են իր երաժշտական «մատերիալները». «Եթե իրենց հետաքրքրում էր փաստաթղթերս՝ անձնագիրն էլ կարելի էին վերցնել չէ՞: Վերջերս իմ մեքենան երկու ամիս այդ նույն տեղում կանգնած է եղել, քանի որ վթարի էի ենթարկվել: Բայց այդ երկու ամսվա մեջ ոչ մեկի մտքով չէր անցել մոտենալ դրան: Ինձ մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ հենց երեկ և ինչո՞ւ հենց նոր երգերի «մինուսներով» կրիչները»:

Մեր այն դիտարկմանը, թե արդյոք Ն. Մակարյանը այս ամենից մեջ տեսնում է նախկին պրոդյուսերի «մատը»՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես չունեմ ոչ մի հիմք՝նրան կասկածելու կամ մեղադրելու: Այո, որոշակի լարվածություն մեր մեջ կա, բայց ես առանց փաստերի, ապացույցների ոչինչ չեմ կարող ասել: Բայց չկասկածել ևս չեմ կարող»…

Նա, իհարկե, խոսել է նաև նախկին պրոդյուսերի հետ, ում արձագանքը ևս տարօրինակ է թվացել: «Ես իր հետ խոսեցի, բայց նույնիսկ չհասրեցի որևէ բան ասել, միայն հասցրեցի հայտնել, որ ինձ կողոպտել են: Բայց նա այնպիսի բարձր տոնով սկսեց խոսել, որ էլ չշարունակեցի: Ամեն դեպքում, ես ոչ-ոքի չեմ մեղադրում, միայն դեպքերն եմ փաստում: Մնացածով թող զբաղվի ոստիկանությունը, մեղավորներն անպայման կպատժվեն»,-վստահությամբ շեշտեց Նարեկ Մակարյանը:

Դերասան-երգիչը ոստիկանությանը դեպքի մասին տեղեկացրել է անմիջապես՝ հույսով ու հավատով սպասելով բացահայտմանը:

Նելլի Մարգարյան

Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԼոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԻրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր ԱՄՆ-ում 16-ամյա մի դեռահաս կրակ է բացել տարրական դպրոցում ու սպանել 3 երեխայի և 1 ուսուցչի Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Ո՞վ կլինի Կուրտուայի փոխարինողը «Ռեալում» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Tesla-ն ներկայացրել է թռչող մեքենա Իրանը դատապարտել է Երուսաղեմում դեսպանատուն բացելու Կոլումբիայի որոշումը Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները