Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մոտավոր հաշարկով՝ մեր բանակը ոչնչացրել է թշնամու զինտեխնիկայի 40 տոկոսը». «Իրատես»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Իրատեսի» զրուցակիցն է ռազմական փորձագետ ՎԻՏԱԼԻ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԸ։

-Պատերազմը թեեւ չի ավարտվել, բայց եթե դասակարգելու լինենք թշնամու գործի դրած մարտավարական եւ ռազմավարական հնարքները, ի՞նչ պատկեր կստանանք։

-Թշնամին իր առջեւ առաջնային մեկ խնդիր էր դրել՝ հարձակվել մեծ ուժերով ու պաշտպանական բնագծի ճեղքում առաջացնելով, թե՛ դիրքային, թե՛ մարտավարական առաջխաղացում ունենալ։ Ըստ իրենց առջեւ դրված մարտավարական պլանի՝ բնագծի ճեղքումը 3-4-րդ օրը պետք է կայանար, բայց մեր զինված ուժերը կարողացել են դիմակայել թշնամու ուժգին հարվածներին ու անել հնարավորը դա թույլ չտալու համար: Ինչ վերաբերում է կիրառված զենքերին, ապա պաշտոնական տարբեր մակարդակներում հակառակորդը հայտարարել ու հայտարարում է, որ օգտագործել է իր զինանոցի 100 տոկոսը, ինչի մեջ մտնում են Իսրայելից, Բելառուսից, Ռուսաստանից ու Թուրքիայից ձեռք բերված զենքերը: Կարճ ասած՝ Ադրբեջանը պատերազմում է հնարավոր ամեն ինչով՝ սկսած վարձկաններից, ավարտած անօդաչու թռչող սարքերով ու հեռահար հրթիռներով:

-Դուք եւ՞ս այն համոզմանն եք, որ թուրքական ձեռագիրը նկատելի է պատերազմի առաջին իսկ օրվանից:

-Այս պատերազմը ամիսների, նույնիսկ տարիների մշակված գործողություն է, եւ թուրքական հետքը, համեմված ՆԱՏՕ-ի ոճով ու գործիքակազմով, տեսանելի է հենց սկզբից՝ սեպտեմբերի 27-ից: Վերլուծելով գործողությունների, դեպքերի հաջորդականությունն ու տրամաբանությունը՝ առաջին հայացքից թվում է, թե «փայլուն օպերացիա» են մշակել, բայց տարբեր փաստեր իրար կողքի դնելով՝ հստակորեն գծագրվում է՝ թե՛ Թուրքիան, թե՛ նրա կրտսեր եղբայր Ադրբեջանը գերագնահատել են իրենց ուժերը:

-Բոլորն են ասում, որ այս պատերազմը, ի տարբերություն 1990-ականների ու Ապրիլյանի, առավել քան լայնամասշտաբ է: Ի՞նչ մասշտաբների ու համեմատության մասին է խոսքը:

-Տարբերությունը, բնականաբար, շատ մեծ է: Անօդաչու թռչող սարքերն առաջին անգամ թեեւ Ապրիլյանի ժամանակ են օգտագործվել, բայց այժմ տեսնում ենք, թե ինչ ինտենսիվությամբ են դրանք փորձում Արցախ «ներխուժել»: Ի տարբերություն ներկա պատերազմի՝ Ապրիլյանի ժամանակ Սիրիայից կամ այլ տեղերից ներգրավված վարձկաններ էլ չկային: 2016-ին թշնամու հարվածային ուժն այդ մաշտաբների չէր հասնում, իսկ այս պահի դրությամբ մենք մոտ 500 տանկ ու զրահատանկային տարբեր տեխնիկա ենք չեզոքացրել, այդ թվում՝ «ՏՕՍ» եւ «Սմերչ» համակարգեր: Մոտավոր հաշվարկով՝ թշնամու զինտեխնիկայի 40 տոկոսը մեր բանակը կարողացել է ոչնչացնել: Այդ թվերի իսկությունն ապացուցում է նաեւ Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտայի հռետորաբանությունը: Դեռեւս երկու շաբաթ առաջ կոշտ ելույթներով հոխորտացող մեր «հարեւաններն» այժմ առավել մեղմ բառապաշարի են անցել, իսկ դա, առաջին հերթին, մեր բանակի ու զինված ուժերի ճիշտ եւ գրագետ աշխատանքի արդյունքն է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱ Առանձին վայրերում սպասվում է կարկուտ Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ադրբեջանը Դաշինքի հուսալի գործընկերն է․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ Վրաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներ Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հանտավիրուս․ միջազգային առողջապահական իրավիճակը շարունակում է մնալ վերահսկման տակ Պայմանագրային զինծառայող է մահացել Իրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով Իսրայելը և Լիբանանը հասել են շրջանակային համաձայնության․ Axios Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ին Apple-ը զիջել է երկրորդ տեղը աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակում Հորմուզի նեղուցը Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ․ ԻՀՊԿ խոսնակ Պատանի շախմատիստ Վաչե Հովակիմյանը աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Մեքսիկան հումանիտար օգնություն է ուղարկել Վենեսուելայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ Չարլզ III-ը հրաժարվել է Բուքինգեմյան պալատում բնակվելու գաղափարից Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Սա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Նոայի» իսպանացի նորեկը Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ Սերդար Քըլըչի մասնակցությամբ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ. ՆԳՆ Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը «Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրԱՄՆ-ն ազատ է արձակել իրանական նավի անձնակազմի 22 անդամներին՝ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրման ֆոնին Սահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Երկրաշարժից հետո Ճապոնիայում փակվել է 114 դպրոց 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք Նիկոլ Փաշինյանը դեմագոգիայի է տանում ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ քննարկումը․ Զախարովա Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը մահացել է Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով