Ավելի քան երկու տարի տեւած պայքարից հետո վերջապես հաջողվեց Սահմանադրական դատարանի նոր նախագահ ընտրել՝ ի դեմս 2018-ին դատավոր ընտրված Արման Դիլանյանի։ Հիշեցնենք, որ դեռեւս սեպտեմբերի 25-ին Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ, տեղեկություններ կային, որ Խունդկարյանի տապալման հարցում ՍԴ կազմի հներն ու նորերը կոալիցիա էին կազմել, մասնավորապես Հրայր Թովմասյանի ու Վահե Գրիգորյանի միջեւ էլ համաձայնություն էր կայացել։ Երեկ ՍԴ նախագահի ընտրությամբ պարզ դարձավ, որ բարձր դատարանում կոմպրոմիսային համաձայնության են եկել եւ որոշել են նախագահությունը փոխանցել նորերին։ Չի բացառվում, որ փոխնախագահի պաշտոնն էլ նույն կոմպրոմիսի արդյունքում ստանձնի հներից մեկը, օրինակ՝ Աշոտ Խաչատրյանը։ ՍԴ-ն փոխնախագահ կընտրի այսօր։
ՍԴ-ում հները նորերի հետ կոալիցիա են կազմել. «Հրապարակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



