Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հնա­րա­վոր է մեր­ժել թուր­քա­կան ապ­րան­քի ներ­մու­ծու­մը, եթե պե­տու­թյու­նը մշա­կի հա­մա­պա­տաս­խան մե­խա­նիզմ­ներ»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախում պատերազմի մեկնարկից օրեր անց սոցիալական ցանցերում սկսեց շրջանառվել թուրքական ապրանքներից հրաժարվելու անհրաժեշտության թեզը։ Հիմնական միտքը հետևյալն է՝ «մեր փողով զենք են գնում, հետո կրակում մեր զինվորների վրա»։ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է՝ վերջին տարիների ընթացքում ոչ մեկ անգամ այս թեման ակտիվացել և ակտուալացել է, քանի անգամ են կոչեր հնչել, օրվա և շաբաթվա կտրվածքով իրականացվել որոշակի ակցիաներ։ «Հետո ինչ-որ պահի և ինչ-որ հանգամանքներից ելնելով այս գործընթացը դադարել է։

Ինչո՞ւ եմ սա ֆիքսում։ Եթե հետ գնանք և տեսնենք այդ հին հայտարարությունները և մեկնաբանությունները, ըստ էության, փոխվել են միայն այս պատերազմի ինտենսիվ գործողությունները և ատելության ֆոնի ավելացումը, բայց դրանից տնտեսական կառուցվածքը չի փոխվում։ Հիմա խնդիրը պետք է դիտարկենք այս հարթության մեջ։ Արդյոք հնարավո՞ր է մերժել թուրքական ապրանքի ներմուծումը։ Այո՛, հնարավոր է, եթե պետությունը ձեռնարկի համապատասխան քայլեր։ Պետությունը պետք է ուսումնասիրի և հասկանա, թե որ երկրներում նույն գնային սեգմենտում կան համարժեք առաջարկներ, որոնք այսօր կան Թուրքիայում։

Վերցնենք տեքստիլ արտադրանքը, հագուստի մի մասը կարող է կոմպենսացվել, օրինակ՝ չինական ապրանքով, իսկ թելի պարագայում չինականները հնարավոր է համապատասխան որակ չկարողանան ապահովել։ Այսինքն՝ պետք է հասկանանք, թե թելերն ու կտորը որտեղից ենք կարողանալու նույն գնով ներմուծել։ Հաջորդ հարցը՝ եթե անգամ հագուստը փոխարինելու ենք չինականով, ապա պետք է հասկանանք, որ գործ ենք ունենալու ծավալների մեծացման հետ, որովհետև երկու-երեք հազար դոլարով հնարավոր էր գնալ և Թուրքիայից ապրանք բերել, իսկ Չինաստանից հնարավոր չէ։ Պետությունը պետք է կարողանա գործիքակազմ մշակել, որպեսզի գործարարների միավորումը՝ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, այսինքն՝ մի քանի ԱՁների միավորումով ձևավորվող գործառույթը, այսպես ասած, պարզեցված կամ որոշակի առումով արտոնություն ստացած կարգավիճակ ունենա ինչ-որ ժամանակ՝ շուկայում դիրքավորվելու համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պիպոյանը։

Նա ընդգծում է՝ երբ ամեն ինչ կազմակերպվի պետական մակարդակով և համապատասխան ծրագրերի միջոցով, անպայման կունենանք արդյունք, որի պարագայում ինքներս վնասներ չենք կրի։ «Եթե չկազմակերպենք պետական մակարդակով, ապա այս փուլում միայն մեզ կվնասենք։ Լրիվ այլ հարց է, երբ քննարկում ենք Թուրքիայից ներմուծվող ապրանքի իրացման կամ ներմուծման փուլում խնդիրների ստեղծումը, որով իսկ կասեցնում ենք կամ բարդացնում թուրքական ապրանքի մուտքը ՀՀ տարածք, մեկ այլ հարց է, երբ դիտարկում ենք արդեն իսկ Թուրքիայից Հայաստան ներմուծված ապրանքը, որի համար մեր քաղաքացիները վճարել են։

Այս փուլում Թուրքիային արդեն համապատասխան օգուտը որպես պետություն տվել ենք, որովհետև մեր քաղաքացին գնացել է, ապրանքի համար վճարել և բերել Հայաստան։ Երբ ՀՀ տարածքում չենք գնում ապրանքը, վնասում ենք բացառապես մեր քաղաքացուն և մեր պետական բյուջեին, որովհետև այդ շրջանառությունն իր հերթին ստեղծելու էր համապատասխան հարկային պարտավորություններ, որն էլ գնալու էր բյուջե։ Արդյոք կարելի՞ է քննարկել հենց այս փուլում այդ ապրանքների իրացման, դուրսբերման հարցը։ Սա քննարկման ենթակա է, կարելի է կազմակերպել այդ ապրանքների ինքնարժեքային հաշվարկները և կազմակերպել վերաարտահանում այլ երկիր։

Վերաարտահանման ընթացքում բիզնեսը կրում է տույժեր, որոնք էլ պետք է վճարի պետությունը։ Կարծում եմ՝ բյուջեի վրա այս պահին տույժտուգանքի բեռ դնելը սխալ կլինի։ Բայց պետք է մշակել մեխանիզմ, որը կկանխի թուրքական ապրանքների հետագա ներմուծումը, այլ ոչ թե առկա ապրանքի վաճառքը։ Այս փուլում պետք է շրջանցենք հուզական, հայրենասիրական ֆոնի վրա հորդորներով, կոչերով դիմելու մեխանիզմը, ստեղծենք պետական համապատասխան կուրս և հետո միայն հայրենասիրական կոչերով այնպես անենք, որ այդ կուրսը պահելը հեշտ լինի։

Կոչերն անհրաժեշտ են, որպեսզի սկսենք համապատասխան պետական մոտեցում ցույց տալ, պետությունը կհասկանա, որ կա թուրքական ապրանքներից հրաժարվելու հանրային պահանջ, մյուս կողմից արդեն պետք է այնպես անենք, որ պետության գործիքակազմի ներդրումից հետո հանրային պահանջը հեշտացնի որոշման կյանքի կոչումը»,-նշում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ այս փուլում պետք է հավասարակշռենք մեր էմոցիաները, ինչպես պատերազմական իրավիճակում ենք բոլորին ասում, որ մի կողմից չափազանցված էյֆորիան է սխալ, մյուս կողմից էլ՝ հիասթափությունը, պետք է սթափ և զգոն մտածողություն, նույնն էլ պետք է անել նաև տնտեսական կյանքում։

«Շատ կարևոր է, որ խնդիրը չմղենք երկրորդ պլան և կարևորենք այն, որ պետք է քայլեր ձեռնարկենք, որ հնարավորինս քչացնենք կամ զրոյի հասցնենք հանրապետության տարածքում թուրքական ապրանքների առկայությունը, բայց մյուս կողմից պետք է քայլեր ձեռնարկենք, որ չլինի դրա նկատմամբ կարոտ և պահանջ։ Այսօր շուկայում շատ մեծ ծավալի թուրքական ապրանք ունենք։ Պետք չէ նաև, որ մեզ խաբենք, թուրքական ապրանքների վրայից մաքրենք անունը և ասենք, որ սա դարձավ տեղական։ Պետք չէ գնալ ինքնախաբեության, պետք է ընդգծված կուրս, ապրանքների ծավալների իրացման ապահովում կամ վերաարտահանման ապահովում, եթե համարժեք ապրանքների ներմուծում կարողացել ենք ապահովել, որովհետև տեղական արտադրության կազմակերպումը դժվար է, մեկ օրում չի լինի, ժամանակատար գործընթաց է։

Բացի դա, շուկաների հստակ տարանջատում, որոնք ենք փորձելու ինքնուրույն «փակել», որոնց պարագայում է ներմուծում լինելու և որ երկրներից: Այս ամենի կոմպլեկտ ներդրման պայմաններում հեշտությամբ կկարողանանք ամբողջությամբ հրաժարվել թուրքական ապրանքներից։ Հակառակ պարագայում ունենալու ենք կարճաժամկետ կտրվածքով հայրենասիրական կոչ-հորդորներ,իսկ այդ ընթացքում տուժելու են բացառապես մեր տնտեսվարող սուբյեկտները։ Մինչ հաջորդ ներմուծումներն այս ֆոնը բավականին նվազելու է, մարդիկ հիասթափվելու են, որ կոչերը տեղ չհասան, իսկ այդ ապրանքները լավ էլ վաճառվեցին և ունենալու ենք այն, ինչ ունեցել ենք երկար տարիներ։ Այս ամենը պետք է կանոնակարգել և հարցի վերաբերյալ ունենալ պետական դիրքորոշում»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ում համար օգոստոսը սարսափելի ձևով կավարտվի«Եթե ես նախագահ չլինեի, հիմա Իսրայելը գոյություն չէր ունենա»․ Թրամփ Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան ԱբրահամյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ»Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ»Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին