Սամվել Բալասանյանը՝ Գյումրիի ընդդիմադիր տրամադրությունների մասին
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Կիրակի օրը կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի տվյալների համաձայն՝ Գյումրիում «ոչ»-ը հաղթել է:
Նկատենք, որ նախորդ բազմաթիվ համապետական ընտրությունների պաշտոնական տվյալները վկայում են, որ Հայաստանի երկրորդ քաղաքում գերակշռում են ընդդիմադիր տրամադրությունները:
Past.am-ը Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանից փորձեց ճշտել՝ ինչո՞վ է դա պայմանավորված:
Բալասանյանը մասնավորապես նշեց. «Ի՞նչ ասեմ, ժողովրդի կամքն է: Այդտեղ որևէ բացատրություն չկա: Կարևորն այն էր, որ լավ կազմակերպեցի ընտրական գործընթացները և որևէ բողոք տեղամասերից չկար:Սա ամենակարևորն է»:
Հարցին՝ այդ «ոչ»-երը Սահմանադրության տեքստի՞ն էին ուղղված, թե՞ անվստահություն էին իշխանությանը, Բալասանյանը պատասխանեց. «Այդ հարցը տվեք հասարակությանն ու ժողովրդին,պայմանավորվեցի՞նք»:
Լևոն Փանոսյան




















































