Աթենքում ծեծի են ենթարկել Միխեիլ Սահակաշվիլին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ծեծի է ենթարկվել Աթենքում, որտեղ նա ժամանել էր հանդիպելու վրացի էմիգրանտ ընտրողների հետ՝ հոկտեմբերի երեսունմեկին Վրաստանում կայանալիք պառլամենտական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ Այս մասին հայտնում է ռուսական «ВЗГЛЯД»-ը, վկայակոչելով տեղի մամուլի հրապարակումներին։
Սահակաշվիլին իր երկրպագու կանանց հետ գնալիս է եղել կինոթատրոն, երբ մի տղա է մոտեցել ու հարվածել նրա գլխին։ Սկսվել է խուճապ։ Դեպքի վայր է ժամանել հունական իրավապահների հատուկ ջոկատը։ Ավելի վաղ, Սահակաշվիլին հայտարարել էր, որ Եվրոպայում ապրող վրացի քրեական տարրերը իր դեմ գործողություններ իրականացնելու պատվեր են ստացել վրացական իշխանություններից, մասնավորապես՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեից։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



