Քանի ցույցը խաղաղ է, ոստիկանությունը որևէ ուժ չի կիրառի. Հունան Պողոսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔանի ցույցը խաղաղ է, ոստիկանությունը որևէ ուժ չի կիրառի, մինչդեռ օրենքը թույլ է տալիս, որ ուժ գործադրել. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
Նա նշեց, որ ոստիկանությունը պայմանավորվածություն ունի և համագործակցում է հավաքի մասնակից այն հատվածի հետ, որն օրինապահ է։
«Առայժմ համագործակցում ենք և հորդորում նախաձեռնության անդամներին, որ պահեն պայմանավորվածությունը: Մենք պահում ենք, ի տարբերություն ցույցի որոշ մասնակիցների»,-ասաց նա և նշեց, որ սադրիչներ կան և զգուշացրել են, որ կարգի բերեն:
Իսկ թե ինչու չեն բերման ենթարկում նրանց, նա նշեց, որ այս զանգվածի մեջ սադրիչներին բերման ենթարկելը կնշանակի հրահրել նոր սադրանքներ:
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



