Հակառակորդը երեկվա և մինչև կեսօրվա դրությամբ տվել է մոտ 200 զոհ, 3 ԱԹՍ, 4 ավտոտեխնիկա. Արծրուն Հովհաննիսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄինչեւ հրադադարի հայտարարելը երեկ գիշերը եւ մինչեւ հրադադարը մարտերը նույն կերպ ընթանում էին եւ հատկապես թեժ էր հարավային ուղղությունը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 10-ին, լրագրողներին ասաց Պաշտպանության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ընդհանուր առմամբ հակառակորդը փորձում էր իր առաջխաղացումն ապահովեր, որը կասեցվում էր հայկական զւնված ուժերի կողմից: Մարտերի ընթացքում հակառակորդը երեկվա եւ մինչեւ կեսօրի դրությամբ տվել է մոտ 200 զոհ, 3 ԱԹՍ, 4 ավտոտեխնիկա եւ մանր այլ տեխնիկա»,-ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ հրադադարի հայտարարումից ժամեր առաջ հակառակորդի գործողություներն ավելի սաստկացել են, ավելի ուժգնացել են, բայց մեր զինված ուժերը հետ են մղել բոլոր առաջխաղացումները: Type a message
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



