Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանությունները պետք է փակեն սոցիալական ցանցերը, եթե պետության անվտանգությունը կարեւոր է. Politik.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Politik.am-ը գրում է. «Ինչպես հայտնի է, Ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ կառավարության որոշման մեջ կատարվեց լրացում, որով սահմանվեց հետեւյալ դրույթը․ «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը եւ պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որեւէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:

Արգելվում է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը»:

Սա նշանակում է, որ լրատվամիջոցները, բացի պաշտոնական կարծիքից, այլ կարծիք այլեւս չեն կարող գրել։ Այլ կարծիք չեն կարող արտահայտել նաեւ հասարակական-քաղաքական հայտնի գործիչները հանրային հարթակներում՝ սոցկայքերում։ Արդեն իսկ այսօր որոշ հասարակական-քաղաքական գործիչներ հրավիրվել են ոստիկանություն՝ իրենց գրառումների առնչությամբ բացատրություններ տալու համար։

Սրան զուգահեռ, «Ֆեյսբուքում» առկա է կեղծ էջերի եւ կեղծ օգտատերերի մի հսկա բանակ, որոնք ղբաղված են տարատեսակ թիրախավորումներով։ Մի մասը թիրախավորում է գործող իշխանությունների ընդդիմադիրներին, մյուսները իշխանություններին։ Ու ոչ ոք կարելի է ասել, չգիտի, թե ովքեր են այդ «ֆեյքերի» հետեւում կանգնած»։ «Ֆեյքերի» հիմնական թիրախը նախկին իշխանության ներկայացուցիչներն են, ովքեր այս օրերին ամեն բան մի կողմ թողնելով աջակցում են գործող իշխանություններին՝ հանուն Հայաստանի հաղթանակի։ Սա տպավորություն է թողնում, որ իշխանական որոշ շրջանակներ են սրանց մի մասի հետեւում կանգնած եւ նախկին հաշիվներ են մաքրում։ Նման տպավորությունները ավելորդ անգամ լարում են ներքաղաքական կյանքը։

Այսօր «Ֆեյսբուքը» պաշտոնապես հայտարարեց, որ հազարավոր ֆեյսբուքյան կեղծ էջեր ու օգտահաշիվներ է արգելափակել, որոնք գործել են Ադրբեջանի տարածքից։

Թե քանի հազարը դեռ կա, դժվար է ասել, սակայն պատերազմը միայն մարտի դաշտում չէ, այլ նաեւ տեղեկատվական հարթակում, եւ բնականաբար նույնիսկ ադրբեջանական ֆեյսբուքյան «ֆեյքերը» հայկական համացանցային սեգմենտ կարող են ներթափանցել ու ինչ որ գործունեություն ծավելել, փորձելով օրինակ այժմյան մեր համախմբման մեջ սեպ խրել։ Հավատում ենք, որ կա անհրաժեշտություն այս սահմանափակումը մտցնելու, որպեսզի պետությունը առաջնագիծից բացի նաեւ ներքին խնդիրների վրա ժամանակ ու ռեսուրս չծախսի։ Ուրեմն կարելի է պարզապես ժամանակավորապես փակել սոցիալական մեդիա հարթակները՝ «Ֆեյսբուքը», «Վկոնտակտե»-ն, «Օդնոկլասսնիկը», «Յութուբը», որպեսզի հնարավոր լինի նաեւ կանխել «ֆեյքերի» գործունեությունը։ Հասարակության կողմից երեւի թե դա նորմալ կընկալվի, հաշվի առնելով ռազմական դրության իրականությունը եւ պատերազմական վիճակը։ Դա նաեւ արդար կլինի, քանի որ կխնայի նաեւ պետության դրամն ու ժամանակը՝ ամեն «ֆեյքի» հետեւելու եւ IP-հասցե պարզելու եւ դրա պատկանելիությունը որոշելու հետ կապված»։

Օդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ Կարապետյան67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելունԵրկու տարեկան երեխա է ընկել դիտահորի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ 2026թ-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի երեխայի նպաստի նոր սահմանաչափըԼիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին Ոչ սթափ վիճակում գտնվող կինը 3-ամյա դստերը 9-րդ հարկից դուրս է նետել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար (Video)Ավետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԿասեցվել է «Արտակ Քարամյան» ընկերությանը պատկանող «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին ՄԱԳԱՏԷ-ն կհեռացնի միջուկային նյութերը Սիրիայում գտնվող գաղտնի օբյեկտից․ Axios Ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանըԿռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանԱվստրալիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը Վրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու Ռուսաստանը հայտարարել է Վրաստանի հետ պրագմատիկ կապերի ընդլայնման պատրաստակամության մասին