Ռուսաստանը Հայաստանին ցանկանում է հանդարտություն և բարգավաճում. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին ցանկանում է հանդարտություն, բարգավաճում և տարաձայնությունների արագ կարգավորում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք հույս ունենք, որ բոլոր հարցերը պատասխան կգտնեն Հայաստանի ներկա օրենսդրությանը համապատասխան: Ցանկանում ենք Հայաստանին հանդարտություն, բարգավաճում, և այն տարաձայնությունների շուտափույթ կարգավորում, որոնք գոյություն ունեն»,- ասել է Պեսկովը լրագրողներին: Ապա նա ավելեցրեց, որ Ռուսաստանը և Հայաստանը ունեն սերտ գործընկերական հարաբերություններ:
Երևանում ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի հունիսի 17-ի որոշումը, էլեկտրաէներգիայի գնի բարձրացման վերաբերյալ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



