Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ պետք է զբաղվի ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ-ն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ պետք է զբաղվի ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ-ն, այլ նաև այլ երկրներ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ալիևի խոսքերով, այդ երկրները պետք է լինեն ընդունելի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար: Նա չի բացառել, որ այս կազմում կարող են լինել երկրներ, որոնք այսօր չկան ԵԱՀԿ Մինսկի խմբում:
Թշնամական երկրի ղեկավարն իհարկե չի մոռացել նաև իր հին բարբաջանքը, որ Արցախը պետք է հանձնվի Ադրբեջանին՝ այդ պայմանին կցելով նաև տարածաշրջանային գերտերությունների մասնակցությունը հակամարտության կարգավորմանն ու միջազգային կառույցների երաշխիքները:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



