Զոհված կամավոր Մարատ Խաչատրյանը մասնակցել էր նաև Ապրիլյան պատերազմին. նա ունի 2 որդի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախյան մարտերում զոհվածներից է նաև Մարատ Խաչատրյանը, որը մեկնել էր Արցախ որպես կամավոր: Նա նաև կամավոր կերպով մասնակցություն էր ունեցել Ապրիլյան քառօրյա պատերազմին: ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Արուսիկ Պապյանի հետ, որը նրանց ընտանիքի բարեկամն է:
«Մարատը տանկիստ էր և հենց պայթյունից է զոհվել: Նա իմ աշակերտների հայրն էր: Բավականին բարի, ուժեղ և հայրանասեր մարդ էր Մարատը: Քաջարան քաղաքում չի գտնվի մեկը, որը տեղյակ չի լինի Մարատի բարությունից»,- նշեց Արուսիկը:
Ընտանիքի բարեկամն ասաց նաև, որ երբ բանակի վերաբերյալ միջոցառումներ էր կազմակերպում, ծնողներից առաջինը Մարատն էր, որ մոտենում էր և հարցնում՝ ինչո՞վ օգնեմ, ի՞նչ է պետք:
Ըստ զրուցակցի՝ Մարատը ունի 2 որդի, որից մեկը 4-րդ դասարան է, իսկ մյուսը այս տարի է դպրոց ընդունվել. «Հայկը 9 տարեկան է և սովորում է գերազանց, իսկ Տիգրանը 6 տարեկան է: Մարատի կինը աշխատում էր նախակրթարանում որպես դաստիարակչուհի»,- ասաց նա:



