Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Թուրքիան ուզում է աշխատել ՌԴ-ի հետ․ Չավուշօղլու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան պատրաստ է աշխատել ՌԴ-ի հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու նպատակով։ Հակամարտությունը պետք է լուծել, որպեսզի ապահովված լինի տարածաշրջանի անվտանգությունն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, փոխանցում է Sputnik Armenia-ն։ Չավուշօղլուն ասել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ցանկում է , ունի հարաբերություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, հետևաբար մեծ անհրաժեշտություն կա այս հարցում ՌԴ միջամտության համար։
Չավուշօղլուն նշել է, որ այս հարցում Թուրքիան ուզում է աշխատել ՌԴ-ի հետ՝ ընդգծելով, որ այս հարցը պետք է արմատական լուծում ստանա, ինչի համար պետք է համատեղ աշխատանք տարվի ՌԴ-ի և Թուրքիայի միջև։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



